«Նախարարը վարձու աշխատող չէ». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն անթույլատրելի է համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ որևէ բան իրեն չի կարող իր պարտականություններից հետ պահել, մինչև չիմանա, թե ով է ստանձնելու իր պարտականությունների կատարումը.

«Երեկ ես հայտարարել եմ, որ բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում, որովհետև նախարարը վարձու աշխատող չէ, քաղաքական պաշտոն է, թիմի, միասնության և խորը վստահության խնդիր է։ Անհնար եմ տեսնում շարունակելը իմ աշխատանքը, բայց դա բացառում է, որ որևէ ձևով ես մեկուսացվում եմ գործընթացներից»։

Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը չի ենթադրում նախարարի հրաժարական. «Դրա համար բավարար է, որ նշանակվի նոր նախարար, և ես օրենքի ուժով դադարում եմ լինել նախարար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031