«Նիկոլ Փաշինյանի թիմի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ազնիվ մղումներով փորձելու է անել իր ուժերի առավելագույնի չափով երկիրը դեպի բարեկեցություն տանելու քայլեր։

«Բազմաթիվ սպասումներ կան իր առաջիկա անելիքների հետ կապված։ Ես մաղթում եմ հաջողություն և հաղթանակներ Նիկոլ Փաշինյանին։  Նա իր ուսերին ծանր բեռ վերցրած մարդ է, բայց հուսանք, որ ազնվությունն ու ձգտումը կօգնեն լուծել այդ բարդ խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Վիգեն Սարգսյանը։

Գործադիրում ցանկացած պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ առաջարկ Վիգեն Սարգսյանը չի ընդունելու. «Չի կարող լինել պաշտոն՝ առանց գաղափարախոսության։ Ես բացառում եմ, որ արհեստավարժությունով կարելի է գերակշռել քաղաքական պատասխանատվության հարցը։ Դա նշանակում է, որ ես Նիկոլ Փաշինյանի թիմի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031