
Ինչու ԱԺ նախագահը խորհրդարանում չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին. պարզաբանում է Արա Բաբլոյանը

«ՀՀԿ-ն մնում է իր դիրքորոշմանը, մենք պետք է անենք ամեն ինչ հանուն մեր երկրի կայունության և ժողովրդի բարօրության»,- այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հարցին՝ ինչո՞ւ երեկ ինքը չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ Ա. Բաբլոյանն այսպես պատասխանեց. «Ես չշնորհավորեցի, որովհետև ծափ տվեցին ու իրեն հրավիրեցին: Ես շնորհավորում եմ, որովհետև ինչպես ընդունված է քաղաքակիրթ հասարակություններում, մեկը մյուսին պետք է շնորհավորի»: