«Իմ տպավորությունն այն էր, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել». ՀՀ նախագահ

«Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հարցին՝ Ս. Սարգսյանը չի՞ պատրաստվում լքել Հայաստանը՝ Ա. Սարգսյանը հորդորեց նրանից հարցնել. «Իմ տպավորությունն այն էր, որ նա չի պատրաստվում լքել»:

Ա. Սարգսյանը կարծում է՝ պետք է հպարտ լինել այսօրվա Հայաստանով. «Որովհետև կարողացանք անել մի բան, որը որևէ ուրիշ պետություն վերջին տարիներին  կամ տասնամյակների ընթացքում չի կարողացել անել: Ինձ համար սա հայկական հեղափոխություն է, կամ՝ հեղափոխություն՝ հայկական ձևով»:

Նախագահի խոսքով՝ ՀՀ միջազգային վարկանիշն այսօր մի քանի անգամ բարձր է, քան՝ մի քանի ամիս առաջ էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031