
«Մեր խնդիրը ոչ թե նոր թշնամության գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելն ու համերաշխության մթնոլորտ հաստատելն է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում ազգային միասնության հաստատումը՝ հիմնված օրինականության և իրավունքի վրա: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մեր խնդիրը ոչ թե նոր թշնամության գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելն ու համերաշխության մթնոլորտ հաստատելն է: Մենք ասել ենք, որ կարևոր ենք համարում ազգային միասնության հաստատումը, որը հիմնված է օրինականության և իրավունքի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով իր նախաձեռնած շարժմանը, որը Հայաստանում իշխանափոխության հանգեցրեց՝ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ողջ գործընթացը կրել է բացառիկ խաղաղ բնույթ, որի արդյունքում էլ այն անվանվել է սիրո և համերաշխության հեղափոխություն: