«Անկարայի հանդիպումը նշանավորում է մի գործընթաց, որը կարելի է նույնիսկ պատմական համարել՝ հաշվի առնելով այն ակնհայտ ձգտումը, որը դրսևորում են Մոսկվան, Անկարան և Թեհրանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Վաշինգտոնի եւ Պեկինի կողմից պատժամիջոցների սահմանման սպառնալիքը կողմերին հարկադրել է ցուցադրել ռազմական նավատորմի հզորությունը Հարավչինական ծովում:
Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեն 24 տարվա բանտարկության է դատապարտվել մեղադրանքների 18 կետով:
Վրաստանի Տղիբուլի քաղաքի «Մինդելի» ածխահանքում հանքագործների զոհվելու պատճառով հանրապետության կառավարության կողմից ապրիլի 6-ին հայտարարված Սգո օրվա կապակցությամբ խոնարհված են երկրի պետական հիմնարկների դրոշները։
Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը, որը մասնակցում էր Mare Sicuro («Հանդարտ ծով») գործողությանը, լույս ապրիլի 6-ի գիշերը վարժանքների ընթացքում ընկել է Միջերկրական ծովը, ինչի հետեւանքով զոհվել է դրա անձնակազմի հինգ անդամներից մեկը:
Տոկիոյում կյանքի 83-րդ տարում վախճանվել է ռեժիսոր Իսաո Տակահատան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեն է նետել պատրաստված ճառի մի էջը Արեւմտյան Վիջինիայում հարկային քաղաքականությանը նվիրված կլոր սեղանի նիստի ժամանակ:
Երեկ՝ 2018թ. ապրիլի 4-ին ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածել են տեղեկություն ապրիլի 3-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1992թ. ծնված լեյտենանտ Աբդուլլաև Նուրիդ Չինգիզ օղլուի (Abdullayev Nurid Çingiz oğlu) մասին:
50 հազարից ավելի բնակիչներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութայի շրջաններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկրի առեւտրական ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 100 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսերի սահմանման հնարավորությունը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար իրենց թեկնածությունն առաջադրած կանանց թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։
Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը «հարգում եւ ենթարկվում է» Գերմանիայի դատարանի այն վճռին, որ խռովության մեղադրանքը չի կարող հիմք լինել Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Իսպանիային հանձնելու համար:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի լինի Վաշինգտոնի բարեկամը, սակայն ինքը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, երբ դա ձեռնտու է ամերիկյան կողմին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Մոսկվայի խնդրանքով կայացած նիստում Ռուսաստանը Մեծ Բրիտանիային մեղադրել է Սկրիպալի գործի հորինման մեջ:
Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից ապրիլի 5-ի երեկոյան հանրահայտ պատկերասրահ՝ «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի «Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» հոդվածը քննարկվեց հիմնականում «Ելք» դաշինքում ստեղծված ներքին հարաբերությունների համատեքստում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թիմն ինտենսիվ պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը: Ընդունում, տեղավորում են արտերկրից ժամանող հյուրերին, զբաղվում կազմակերպչական աշխատանքներով, որոշում նստելու տեղերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստում, որն, ըստ ամենայնի, կկայանա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն էր. երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալությունից հետո ստանձնի իր պարտականությունները, գործադիրը հրաժարական կտա:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեկ «հավելումով» նոր սերունդ «պատրաստելու» հեռանկարով վարչապետության գնացող Սերժ Սարգսյանի մտքերն առնչվել են ոչ միայն ոսկրացած-անշարժացած ՀՀԿ-ին, այլեւ մնացյալ քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ թվացյալ հանդարտության ու ինքնավստահությանը, իրականում իշխանությունը բավականին անհանգիստ է։
Ֆիլիպինների իշխանությունները որոշել են զբոսաշրջիկների համար կես տարով փակել Բորակայ կղզին:
MrsIronbad նիկի ներքո ներկայացած ֆիլիպինուհին Reddit-ում հրապարակել է ամուսնու եւ դստեր լուսանկարների կոլաժը, որոնց նա աննկատ լուսանկարել է մի քանի տարի շարունակ։
32 սեւ դելֆիններ (գրինդներ) ափ են նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզում:
Ապրիլի 9-ից Նիդեռլանդներում սկսվում է ամենամյա Թանգարանների ազգային շաբաթը, որի ընթացքում կարելի է շուրջ 300 թանգարաններ այցելել անվճար կամ զգալի զեղչով:
Եվրասիական տնտեսական միությունում կենդանական և բուսական ծագման ապրանքների նկատմամբ վերահսկողության էլեկտրոնային համակարգ կստեղծվի:
«Կարծում եմ՝ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը կչեզոքացնի նման պահանջները, քանի որ Ռուսաստանը «դատավորը» չէ, Ռուսաստանը միջնորդ է և չի ցանկանում կորցնել իր վերջին գործընկերներին»:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Վաշինգտոնի բարձրագույն դատարանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հրահանգով Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեջ մեղադրվող 2 անձանց նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու որոշումը: