Բաժիններ՝

Ջինա Հասփելը` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության առաջին կին ղեկավար

ԱՄՆ-ի Սենատը մայիսի 17-ին Ջինա Հասփելին հաստատել է երկրի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում:

Հասփելի թեկնածության օգտին, որին ավելի վաղ Սենատում առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը, արտահայտվել է հարյուր սենատորների մեծամասնությունը:

Հասփելը դարձել է առաջին կինը, որը գլխավորել է ԿՀՎ-ն: Մինչ այդ նա եղել է փոխտնօրեն, երբ վարչությունը գլխավորում էր Մայք Փոմպեոն, նախքան պետքարտուղարի պաշտոնում իր հաստատվելը:

Սենատում քննարկումն ընթացել է Հասփելի հասցեին այն մեղադրանքների ֆոնին, թե նա մասնակից է 2000-ական թվականների սկզբին ահաբեկչության մեջ կասկածվողներին կտտանքների ենթարկելուն:

Սակայն ի վերջո օրենսդիրների մեծամասնությունը նրա գործողությունները խոչընդոտ չի համարել ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031