
Ռուբեն Ռուբինյանը՝ փոխարտգործնախարար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
«Ռուբինյանը 2006-2010թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2010-2011թթ.-ին սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ 2011-2012թթ.-ին սովորել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։
Հիշեցնենք, որ նա «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից՝ Կարապետ Ռուբինյանի որդին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: