Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ և Նախարարների Խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձակայքում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։
Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը:
Ստեփանակերտում մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումը:
Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում դպրոցական ավտոբուս է շուռ եկել, հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ:
Կուբայի Հավանա քաղաքից դեպի Օլգին ուղևորվող ինքնաթիռի կործանվելու հետևանքով 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունեց Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին պատասխանել է Ամերիկայի Ձայնի հարցերին Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի ու վերջին զարգացումների վերաբերյալ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ` Արցախի նախագահի հետ հանդիպման արդյունքներով
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հինգշաբթի օրը կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին եւ նշանակեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում դեռեւս մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը (որին, հիշեցնենք, ԲԴԽ կազմում առաջադրել էր ՀՀԿ-ն) փորձում են վերահսկողության տակ պահել հատկապես վարչական դատարանները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը՝ կրկին վերատիրանալ իրենց համար ավանդական Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոններին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը լուրջ չեն վերաբերվել, քննարկել են, ծիծաղել, որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին»․ այս լուրերը հասցրել են նախարարին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության ներսում չեն կարող հաշտվել այն փաստի հետ, որ, հակառակ իրենց որոշման, պատգամավորներից գեներալ Ֆելիքս Ցոլակյանն ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեց:
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի առաջատար ստրատեգի դերը կխաղա դրամայում, որը կցուցադրվի Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության չորրորդ ալիքով (Channel 4):
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի արքայազն Չարլզն իր որդու՝ արքայազն Հարրիի հարսնացուին՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին մայիսի 19-ին նախատեսված հարսանեկան արարողությանը կուղեկցի դեպի խորան:
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից երկու օր առաջ Վինձոր քաղաքում անցկացվել է հարսանեկան երթի փորձը, տեղեկացնում է BBC-ին:
Մեծ Բրիտանիայում քննություններ հանձնող դպրոցականներին կարգելվի ձեռքի ժամացույց կրել:
Սան Դիեգոյի կենդանաբանական այգում էգ հարավային սպիտակ ռնգեղջյուրը կաղողացել է հղիանալ արհեստական բեղմնավորման միջոցով, ինչը գիտնականներին բնաջնջվող հյուսիսային ենթատեսակի պոպուլյացիայի վերականգնման հույս է տալիս:
«ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվում են ակտիվ տեսակետներ, հորդորներ ՀՀ նոր ղեկավարությանը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի ուրվագծած բանակցային սցենարով»:
Մայիսի 19-ին կկայանա Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի հարսանիքը:
«ԵԽ արտաքին հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը նոր որակ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անգլիացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը;
2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ընկերը՝ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին միաձայն՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։
Քիչ առաջ ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը:
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը հայ և թուրք լուսանկարիչներ Անահիտ Հայրապետյանի ու Սերրա Աքչանի համատեղ նախագծի մասին հոդված է հրապարակել:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ազատվել է աշխատանքից: Արա Իսպիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մայիսի 16-ին իրեն զանգահարել են ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:
ԵԱՏՄ-ի հետ կնքված համաձայնագիրն Իրանին կօգնի մեղմել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: