
Լոնդոնը պետք է պատրաստ լինի կիբեռհարված հասցնելու Մոսկվային. Բրիտանիայի ռազմական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է պատրաստ լինի, Արեւմուտքի համար սպառնալիքների կտրուկ աճի դեպքում, ամենավճռական գործողություններին Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես, կիբեռգրոհ ձեռնարկելուն: Այս կարծիքն է հայտնել Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության պետ ավիացիայի մարշալ Ֆիլիպ Օսբոռնը:
Միացյալ Թագավորության իշխանությունները պետք է պատրաստ լինեն «ՌԴ-ի դեմ կիբեռգրոհի» իրականացմանը (Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունը) Երրորդ համաշխարհային պատերազմի վերաճելու դեպքում»,- մեջբերում է Daily Express թերթն Օսբոռնի հայտարարությունը մայիսի 18-ին Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտում նրա ունեցած ելույթից:
Լոնդոնը, հետախուզության ղեկավարի խոսքով, պետք է լինի «շատ ավելի ագրեսիվ եւ գնա ռիսկի», եթե թագավորության անվտանգության սպառնալիքները կրիտիկական դառնան: Ներկայիս «ավելի վտանգավոր, անկանխատեսելի աշխարհում» կիբեռտեխնոլոգիաները հանգուցային դեր են խաղում արդի մարտական գործողություններում, նշել է Օսբոռնը:
«Նոր տեխնոլոգիաները կփոխեն պատերազմը, մեր կյանքը եւ հասարակությունը,- հայտարարել է ավիացայի մարշալը:- Առանց այդ փոփոխությունների մենք վտանգում ենք արագ հետ մնալ այսօրվա եւ վաղվա դիմակայությունում»: «Լիամասշտաբ կիբեռառճակատումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մի քանի րոպեի եւ ժամվա ընթացքում»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: