«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Կոտայքի մարզպետներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շուկայում շաքարավազի գնի նվազումը լրջորեն անհանգստացրել է շաքարավազի արքա ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում կարծես նոր սկանդալ է հասունանում։ ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը գերակայում է մնացյալ օրենքներին, ամրագրում է․ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ:
Ուսանող, «ԵՊՀ ռեստարտ» խմբի անդամ Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է Կոստանյանը:
«Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է Հայաստանի համար վտանգ պատկերացնել սահմանի այս հատվածից, քանի որ ցանկացած սադրանք այստեղից դեպի Հայաստան՝ կդիտարկվի Ռուսաստանի դեմ քայլ»:
Հավայիում ժայթքող Կիլաուեա հրաբխի լավան հասել է Խաղաղ օվկիանոս:
Ներկայիս Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի։
Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ երկրորդ տեղեկագիրը:
«Ես կարծում եմ` այս պահին այդ մասին շատ բան ասել հնարավոր չէ, տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ես մի քիչ հեգնանքով կարող եմ ասել, որ պետք է նայենք, թե խոսքը փոփոխությունների՞, բարեփոխումների՞, թե՞ հեղափոխության մասին է: Ապագան ցույց կտա»:
«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները միշտ էլ եղել են Հայաստանի տնտեսության թույլ կետերից մեկը, քանի որ առկա պոտենցիալը չենք կարողացել լիարժեք օգտագործել»:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ դիմել էր Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար և իր նախկին ուսանող Արմեն Գրիգորյանին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության հնարավորության մասին հարցին:
Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետ առնչվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի: Այս մասին այսօր ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ նախագական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը:
Դանիայի ներգաղթի ու ինտեգրացման նախարար Ինգեր Ստոյբերգը Ռամադանի պատվիրանները կատարող մուսուլմաններին, որոնք հրաժարվում են ուտելիքից ու խմիչքից, կոչ է արել արձակուրդ գնալ, որպեսզի վտանգներ չստեղծեն թագավորության մնացած բնակիչների համար:
Նախարարները նախագահականում երդվում են. (Ուղիղ միացում). tert.am
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) մասնակիցների թվաքանակն այս տարի, ըստ կանխատեսումների, կկազմի մոտավորապես 15 հազար:
Պաղեստինը կոչ է արել արաբական երկրներին՝ փակել իրենց դեսպանատները Գվատեմալայում եւ հրաժարվել այդ երկրից կարդամոնի ներմուծումը ի պատասխան լատինամերիկյան պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր Գրետա մայրիկի հուղարկավորությունից հետո սպարապետի տանը միասին քննարկում են անցկացրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատաքից ազատվել է ՊՊ ծառայության առաջին տեղակալը:
Հարյուր հազարավոր մարդիկ, Մադրիդի գրեթե ամբողջ արեւելյան մասը, առանց ջրի են մնացել վթարի պատճառով:
«Կա մի երկիր, որը համարում է մեզ իր թշնամին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
Բաքվի Elite առևտրի կենտրոնին մոտ գտվող սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ով համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսությունը զարգացնելու հարցում, կարծում է՝ այստեղ ապրող երիտասարդությունը պետք է քաղաքականության մեջ իր ներգրավվածությունը վերածի փոփոխությունների դրական թրենդի:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը բաց նամակ է գրել Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանին: Նա իր գրառմանը կցել է նաև այս նկարը: