Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային գործերի կոմիտեն թագավարության իշխանություններին կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել «Կրեմլի հետ կապված անձանց» դեմ:
Օտարերկրացի երկու ալպինիստ է զոհվել Նեպալում Էվերեստ լեռան գագաթը բարձրանալու փորձ անելիս:
«Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը ճիշտ չի համարում այն, որ այսօր բարձր պաշտոններում նշանակվել են մարդիկ, ովքեր զինվորական ծառայություն չեն անցել:
Նույնականացվել են Կուբայում ավիաաղետի հետեւանքով 33 զոհվածների աճյունները:
Մայիսի 15-16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի հանդիսավոր նիստը, որի ժամանակ քննարկվել է հռչակագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» («Vatan») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե ինքն ընտրվի պետության բարձրագույն պաշտոնում:
Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ««ազգ-բանակ» հայեցակարգը սխալ է, և ազգը դրա կարիքը չունի», ինչը, ըստ Վ. Վարդանովի, անընդունելի է:
Քրիստոնյա Հայե՛ր
Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանի Հանրապետությունում սկսված քաղաքական նոր ժամանակաշրջանը, այն է՝ ներկա և եկող սերունդների համար մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը…
Իրանը ԵՄ-ին խոստացել է կատարել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, եթե հանրակցության երկրները կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Թեհրանին կպատճառեն Վաշինգտոնի պատժամիջոցները, որը որոշել է դուրս գալ միջուկային գործարքից:
Մայիսի 20-ին 97 տարեկան հասակում մահացել է ամերիկացի նկարիչ, հոլիվուդյան կինոնկարների փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը:
Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար:
«Քայլ արա» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն մտահոգություններ ունի այն բանի շուրջ, թե հարկ կա արդյոք, որ հանդիպի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եւ վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ է այդ մասին խորհուրդ հարցնում իր օգնականներից:
Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլ են անցել ձախ եւ աջ ընդդիմության թեկնածուները՝ ռուսամետ Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Իոն Չեբանը եւ «Պլատֆորմ DA» եվրոպամետ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեստասեն:
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Եյլի համալսարանի ուսանողների առջեւ ելույթի ժամանակ ականջակալներով գլխարկ է հանել ու փորձել:
Մայիսի 21-ին Ճապոնիայի Japan Airlines ավիաընկերության մարդատար Boeing 767-ը վերթիռի ժամանակ բռնկել է Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը:
110-ից ավելի պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների ու ոստիկանության հետ բախումների հետեւանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ավելի քան 5,8 մլն ձայն (մոտավորապես 68 տոկոս):
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կարևորում է երկրի համաչափ զարգացումը: Այս մասին մայիսի 20-ին Ամասիայում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց նախարարը՝ փաստելով, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ մարզերի համաչափ զարգացման համար:
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում ավտոմոբիլի վարորդը զարկվել է ռեստորանի շենքին, երկու մարդ զոհվել է եւս առնվազն երկու հոգի վնասվածքներ էստացել:
Եվրամիությունը քննարկում է այն երկրներին օգնություն ցույց տալու հարցը, որոնք կտուժեն Իրանի հետ իր համագործակցության պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը:
Արձանագրում ենք երկու կարևոր փաստ. ՀՀԿ-ն տվել է Փաշինյանին 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և տվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին լավագույնս դիմակայող երկիր, և այն, ինչ մենք էինք ասում, այսօր նույն բանը Փաշինյանն է ասում։ Սա է գլխավորը, մնացածը էմոցիոնալ ու էյֆորիկ ֆոն է։
Միացյալ Նահանգների «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային իրենց կայքեջի, ինչպես նաեւ աշխատակիցների սոցցանցերի եւ էլեկտրոնային հասցեների դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեջ:
Վրաստանի խորհրդարանը խստացրել է մանր խուլիգանության և իրավապահ մարմիններին չենթարկվելու դիմաց պատժամիջոցները: Խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները՝ ավելացնելով տուգանքների չափը:
Իտալացիները ծերանում են եւ ավելի ու ավելի միայնակ դառնում. խա է Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ ամենամյա զեկույցի գլխավոր եզրակացություններից մեկը, որը հրապարակվել է մայիսի 16-ին:
Դալայ-լաման պատմել է, որ դժվարին իրավիճակում ճիշտ որոշում ընդունելու համար հարկավոր է այն վերլուծել առանց հույզերի ու վախերի, լինել անկանխակալ, խորհրդակցել ազնիվ ընկերների հետ, իսկ հետո արդեն ընտրություն կատարել եւ չափսոսել դրա համար:
Ադրբեջանում 2017-2018 թթ. 193 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս):
Հայաստանյան հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է առավել վճռական ու թիրախավորված փուլ, և շուտով կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին է ստեղծվելու: