Բաժիններ՝

ՉԺՀ-ն ԱՄՆ-ից նավթ ու գազ կգնի տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների վերացման դեպքում. Global Times

Չինաստանը կարող է ԱՄՆ-ից նավթ, գազ եւ ածուխ գնել ՉԺՀ բարձր տեխնոլոգիաների արտահանման ամերիկյան սահմանափակումների վերացման պայմանով: Մայիսի 18-ին այս մասին գրել է Global Times թերթը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ընթացող երկկողմ բանակցությունները ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի եւ Չինաստանի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Դրա հետ մեկտեղ հրատարակությունն ընդգծում է, որ Պեկինը չի հրաժարվի իր բազային շահերից Վաշինգտոնի հետ առեւտրական վեճում:

«Բանակցությունների ընթացքում Չինաստանն սկզբունքային զիջումներ չի անի, ինչպես նաեւ մտադիր չէ սակարկել արմատական շահերը հանուն համաձայնության ձեռքբերման»,- մեջբերում է հրատարակությունը ՉԺՀ-ի Հասարակական գիտությունների ակադեմիայի փորձագետ Լի Չունդինի կարծիքը: Նա հիշեցնում է, որ բարձր տեխնոլոգիաները եւ ագրարային ճյուղը բանակցությունների հիմնական թեմաների թվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031