Բաժիններ՝

Եգիպտոսը պաղեստինցիների համար բացում է Գազայի հատվածի հետ սահմանի անցակետը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին որոշում է ընդունել բացել հսկիչ այցակետը Գազայի հատվածի հետ սահմանի Ռաֆահ քաղաքում, որպեսզի պաղեստինցիները կարողանան ազատորեն այն հատել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում:

«Այս որոշումն ընդունվել է, որպեսզի թեթեւացվի Գազայի հատվածի բնակիչների տառապանքը»,- գրել է Եգիպտոսի նախագահը Facebook-ի իր էջում:

Ռաֆահ քաղաքի հսկիչ անցակետը միակ տրանսպորտային ուղին է, որը հարում է Գազայի հատվածին, եւ չի վերահսկվում իսրայելացիների կողմից:

Եգիպտոսի իշխանությունները վերջին տարիներին փակում էին այն անվտանգության նկատառումներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031