ՄԱԿ-ը 24 մլն դոլար է խնդրում Գազայի հատվածում տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար
ՄԱԿ-ը մայիսի 17-ին երկրներին կոչ է արել միջոցներ տրամադրել այն հազարավոր պաղեստինցիներին բժշկական օգնություն ցույց տալու համար, ովքեր տուժել են Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով:
Ինչպես լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հաքը, վիրավորների բուժման եւ վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 24,6 միլիոն դոլար:
Նրա խոսքով՝ Իսրայելից Գազա միակ անցակետը, որը լրջորեն վնասվել է անկարգությունների ընթացքում, մասնակիորեն վերականգնել է աշխատանքը, եւ վերջին օրերին միջատարաք են մեկնել 15 բեռնատար՝ դեղորայքով, ինչպես նաեւ երկու բեռնատար՝ վառելանյութով եւ ջրով:
Մայիսի 15-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին կատաղի ընդարումներ են տեղի ունեցել պաղեստինցի բնակչության եւ իսրայելացի զինվորականների միջեւ, ինչի առիթ է դարձել նույն օրն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական տեղափոխումը Երուսաղեմ:
Վերջին տվյալներով՝ ընդհարումների ընթացքում զոհվել Է 60-ից ավելի պաղեստինցի, վիրավորվել են ավելի քան 2,8 հազար բնակիչներ: Գազայի եւ Իսրայելի սահմանին բողոքի ակցիաները շարունակվում են մարտ ամսվա վերջից, միջազգային հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ այդ ժամանակահատվածում տուժել է ավելի քան 10 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS