
«Եվրամիությունն առևտրի առումով սարսափելի է վերաբերվում ԱՄՆ-ին». Թրամփ

ԱՄՆ-ն առեւտրի առումով սարսափելի վիճակում է Եվրամիության նկատմամբ, ամերիկյան ընկերությունները դեմ են առնում արգելքների: Մայիսի 17-ին այս մասին հայտարարել է Միացյալ Նահագների նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպմանը նրան խնդրել են մեկնաբանել Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկի արտահայտությունները, որի խոսքով՝ «այնպիսի բարեկամների հետ», ինչպիսին ԱՄՆ-ն է, «թշնամիներ էլ հարկավոր չեն»: Թրամփն ի պատասխան նշել է, որ կարող է նույն բանն ասել Եվրամիության վերաբերյալ:
«Եվրամիությունն առետրի առումով սարսափելի է վերաբերվել Միացյալ Նահանգներին, մեր աշխատողներին: Անցյալ տարի մենք ԵՄ-ի նկատմամբ ունեցել ենք 151 միլիարդ դոլարի չափով պակասուրդ»,- պնդել է Ամերիկայի ղեկավարը: «Ճիշտն ասած, ԵՄ-ն, չհաշված Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ, առեւտրի առումով մեզ այնքան վատ է վերաբերվում, որքան դա հնարավոր է»,- եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: