
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները պատահաբար նետել է դպրոցի տանիքի վրա. Fox

ԱՄՆ-ի Էլ Պասո քաղաքում (Տեխասի նահանգ) ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները սխալմամբ նետել է տարրական դպրոցի տանիքի վրա: Այդ միջադեպի հետեւանքով, ինչպես մայիսի 18-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը, ոչ ոք չի տուժել, դպրոցի տանիքածածկին աննշան վնաս է պատճառվել:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին: Ուղղաթիռը մեկնել էր Ֆորտ Բլիս ռազմակայանից: Հեռուստաալիքը չի ճշտում, թե ինչն է հանգեցրել միջադեպին. տեխնիկական խափանումը թե օդաչուի սխալը: Ռազմակայանի հրամանատարությունն արդեն ներողություն է խնդրել պատահարի համար եւ խոստացել է վերանայել ռազմական բեռների փոխադրման երթուղիները, որպեսզի դրանք հնարավորինս չանցնեն քաղաքացիական օբյեկտների վրայով:
Ուղղաթիռից նետված ամբողջ ռազմամթերքը, դրա քանակությունն ու տիպը չեն ճշտվում, հավաքել են տեղի ոստիկանության աշխատակիցները, իսկ այնուհետեւ դրանք հանձնել իրենց զինվորական գործընկերներին: