Բաժիններ՝

Քուվեյթը ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւի նախագիծ է տարածել պաղեստինցիների պաշտպանության մասին

Քուվեյթը ՄԱԿ-ի Անտվանգության խորհրդի բանաձեւի նախագիծ է պատրաստել, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում բողոքի ակցիաները ճնշելիս եւ կոչ է անում տարածաշրջանում տեղավորել պաղեստինցիների պաշտպանության միջազգային առաքելություն: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի մի աղբյուր: Նրա խոսքով տեքստը տարածվել է Անվտանգության խորհրդի անդամների շրջանում եւ կարող է քննարկվել մինչեւ այս շաբաթվա վերջը:

Նրա խոսքով՝ նախագծում «ամենայն վճռականությամբ» դատապարտվում է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց դեմ ուժի կիրառումը օկուպացված պաղեստինյան տարածքներում, նախեւառաջ Գազայում: Հրեական պետության իշանություններից պահանջվում է անհապաղ դադարեցնել այդ գործողությունները եւ հարգել իր հանձնառությունները միջազգային իրավունքի շրջանակներում:

Մայիսի 15-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին կատաղի ընդարումներ են տեղի ունեցել պաղեստինցի բնակչության եւ իսրայելացի զինվորականների միջեւ, ինչի առիթ է դարձել նույն օրն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական տեղափոխումը Երուսաղեմ:

Վերջին տվյալներով՝ ընդհարումների ընթացքում զոհվել է 60-ից ավելի պաղեստինցի, վիրավորվել են ավելի քան 2,8 հազար բնակիչներ: Գազայի եւ Իսրայելի սահմանին բողոքի ակցիաները շարունակվում են մարտ ամսվա վերջից, միջազգային հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ այդ ժամանակահատվածում տուժել է ավելի քան 10 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս