Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:
Սանկտ Պետերբուրգում մայիսի 22-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը:
«Նախարարներն իրենց այցով հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատված՝ հստակ ուղերձ հղեցին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության մասին:
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական կարգավորման գործընթացի առաջխաղացման աշխատանքը «Աստանայի ձեւաչափով»:
«Հայաստանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման բոլոր ներքին ընթացակարգերն իրականացրել է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նյու Յորքի ֆոնդային սակարանի (NYSE) գլխավոր օպերացիոն տնօրեն Սթեյսի Քանինգեմը մայիսի 25-ին կզբաղեցնի NYSE Group-ի նախագահի պաշտոնը:
Մենի նահանգի Վինալհեյվեն քաղաքում վախճանվել է ամերիկացի նկարիչ Ռոբերտ Ինդիանան:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, որը հոսպիտալացվել է թոքերի բորբոքումով, ապաքինվում է:
«Լինելով Հայաստան-Իսրայել խորհրդարանական խմբի անդամ՝ կարող եմ հավաստել, որ հիմա Հայաստան-Իսրայել հարաբերությունները գտնվում են շատ բարձր տեմպով զարգացման ուղում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Լևոն Երանոսյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը նաև ներկայացրեց Իսրայել կատարած այցերի ընթացքում քննարկված հարցերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ)երկրները կբոյկոտեն իսրայելական ապրանքները:
Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 22-ի առավոտյան մոխիր է արտանետել 3,5 հազար մետր բարձրություն, կատարվում է բնակչության տարհանում:
«Դա կարևոր հայտարարություն էր և դա միշտ է ասվել, որ մինչև Արցախը չմասնակցի բանակցություններին, առաջընթաց անհնարին է: Դա նոր չէ, դրա մասին համանախագահները միշտ ասել են, որ ուշ, թե շուտ Արցախը պետք է բանակցի»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը». հեղինակավոր Bloomberg պարբերականում իր հոդվածն այսպես է վերնագրել խմբագիր և սյունակագիր Թերեզա Ռաֆայելը:
ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջիկա օրերին նիստ կգումարի և կընտրի խմբակցության ղեկավարին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելքի» նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիքյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Հովհաննես Հովհաննիսյանը և Արևիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
Կուբայում ավիաաղետից փրկված երեք կանանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից:
Իրանում տասնհինգ մարդ է մահացել, ավելի քան հազարը տուժել սնկերից թունավորվելու հետեւանքով:
Միջազգային հանրակցությունը պետք է կարգավորի տնտեսական հարաբերություններն ու առեւտուրը Իրանի հետ՝ կատարելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ):
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Բացառված չէ, որ ապագայում Եվրամիությունն ազատվի «ավազով պարկերի» վերածված ինդիվիդուալիստ-պետություններից:
Airbus A330 մարդատար ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքից մեկնել էր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա, հարկադիր վայրէջք է կատարել Ջիդա քաղաքում, որը գտնվում է թագավորության արեւմուտքում:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն առաջին մեկնաբանությունն է արել խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրացուցակում ընդգրկվելու առնչությամբ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի միջեւ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի իրադրությունը եւ առեւտրատնտեսական հարաբերությունները: