ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը` Հանա Պետոյանը:
ՀՀն արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ կոնկրետ փաստաթուղթ կողմերը չեն բանակցում: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին.
Այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ: Ըստ «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի՝ Արսեն Բաբայանի կալանավորումը հերթական շոուն էր, և պարզ էր, որ նրա խափանման միջոց կալանքը փոխվելու է:
Բազմաթիվ առիթներով հորդորել ենք Նիկոլ Փաշինյանի վարչակազմին ձերբազատվել իր շարքերում ներթափանցած ապազգային տարրերից, սակայն Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի նման ժողովրդի կողմից չընդունված մարդիկ ոչ միայն մնացել են իրենց պաշտոններին, այլ արհամարհելով Հայ Առաքելական Եկեղեցու, մեր տասնյակ հազար սատարողների եւ համայն ավանդապաշտ հանրության կարծիքը փորձում են կյանքի կոչել ազգային արժեքներին հարվածող անընդունելի նախաձեռնություններ՝ դրանց համար անխնա օգտագործելով հանրային միջոցներ:
«Ներկայումս ես խոսում եմ Ադրբեջանի նախագահի անունից, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ և ՀՀ ժողովուրդների համար: Իհարկե, դա հեշտ խնդիր չէ լուծելը, բայց քանի որ մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովրդի ապագայի համար, նշանակում է՝ մեր տարածաշրջանի ապագայի համար, դա նշանակում է՝ մեր աշխարհի ապագայի համար: Մենք պետք է իրական ջանքեր ներդնենք լուրջ փոփոխության համար»,- ասաց Փաշինյանը
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չվերադարձավ նիստերի դահլիճ, «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ ասացին, թե Պետրոսյանն ԱԺ-ից գնացել է Գագիկ Ծառուկյանի հետ` նշելով, որ Ծառուկյանը գուցե նրա հետ շատ լուրջ խոսակցություն ունի՝ կապված ԱԺ-ում նրա հայտարարությունների հետ:
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանին ասեք, որ Գորբաչովը ԽՍՀՄ-ում իշխանության է եկել ոչ թե 1986-ին, այլ՝ 1985-ին, իսկ ԽՍՀՄ նախագահ է դարձել 1990-ին:
Կրեմլում մեկնաբանել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջեւ բանակցություններ կազմակերպելու առաջարկությունը, նշելով, որ այդպիսի հանդիպումը պետք է լինի նախապատրաստված։
Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության մասին որոշումը. ՈՒՂԻՂ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ժամը 13:13-ին մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի 12-ին Փարիզի խաղաղության համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնելու պլանների մասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):
Հեղափոխության արժեքները չեն գիտակցվել անգամ նրանց կողմից, ովքեր քայլում էին՝ փորձելով տեղ հասնել։ Ու էնտեղը ուր հասան՝ արդեն մերժված էր»։
Երեկ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դադարեցրել է իր աշխատանքն Արդարադատության նախարարությունում, իսկ այսօր նախարարությունը պարզաբանում էր տարածել նրա ազատման վերաբերյալ:
Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և անվտանգության հստակ և երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի խաղաղության համաժողովում ներկայացված IDEA հիմնադրամի տաղավար։
Ակցիա՝ դատարանի դիմաց. ՈՒՂԻՂ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում և բարերարներին հնարավորություն տալ՝ ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնելու համար:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած նախագծի շուրջ աղմուկն արվում է մեկ նպատակով։ «Այստեղ խնդիրը «բոլոլա» սարքելու մեջ է, նպատակը՝ քաղաքական»,- ասաց Ա. Սիմոնյանը։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ է արձակվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
168 ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իտալիայի հարավում վտանգի աձենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարփ անձրեւների եւ ամպրոպների պատճառով:
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։
Տպավորություն է, որ ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հասցեին արդեն սպառնալիքներ են հնչում։ Այս մասին այսօր խորհրդարանում, անդրադառնալով ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո «իմքայլականների» ելույթներին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։