««Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում ոչ ոք չի վաստակել». Նաիրա Զոհրաբյան

Տպավորություն է, որ ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հասցեին արդեն սպառնալիքներ են հնչում։ Այս մասին այսօր խորհրդարանում, անդրադառնալով ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո «իմքայլականների» ելույթներին,  ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

««Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում ոչ ոք չի վաստակել։ Եթե ինչ-որ բաներ փորձենք հիշեցնել, հանկարծ չմտածեք, որ մեր հիշողությունը ձեր հիշողությունից պակաս լավն է։ Մենք էլ շատ բան կարող ենք հիշեցնել։ Ի՞նչ է պատահել, Գևորգ Պետրոսյանն իր տեսակետն է հայտնել։ Տղամարդ պատգամավորները քննարկում են մեկ այլ տղամարդ պատգամավորի, որը դահլիճում չէ։ Հիմա սա ճի՞շտ է, թե՞ սխալ է։

Եթե դուք համաձայն չեք այս կամ այն կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այն գոյություն ունենալու իրավունք չունի։ ԱԺ դահլիճում սպառնալիքներ հնչեցնելն առնվազն խիստ մանկամտություն է»,- ասաց Զոհրաբյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս