Իսրայելը 2025 թվականին մեկ երրորդով ավելացրել է պաշտպանական արտահանումը
Իսրայելի պաշտպանական արտահանումը 2025 թվականին հասել է ռեկորդային 19,2 միլիարդ դոլարի՝ 2024 թվականի համեմատ աճելով 30 տոկոսով և վերջին հինգ տարիների ընթացքում կրկնապատկվելով: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ իսրայելական պաշտպանական արտադրանքի արտահանումը վերջին հինգ տարվա ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ, իսկ վերջին տասնամյակում՝ չորս անգամ:
Իսրայելը 2024 թվականին 14,7 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել, ինչը նույնպես բացարձակ ռեկորդ Է երկրի պաշտպանական վաճառքի պատմության ընթացքում:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանական արտահանման 29%-ը կազմել են տարբեր տեսակի հրթիռներ և ՀՕՊ համակարգեր, 22%-ը բաժին է ընկել դիտարկման համակարգերին, 11%-ը` ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներին, 11%-ը՝ ավիացիային: Մնացած մասը բաժին է ընկել կապի համակարգերին, ԱԹՍ-ներին, զինամթերքին, նավերի համար նախատեսված հարթակներին և այլն։
2025 թվականին իսրայելական պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդները եղել են Եվրոպայի երկրները, որոնց բաժին է ընկել անցյալ տարի կնքված պաշտպանական համաձայնագրերի 36 տոկոսը։



