Բաժիններ՝

ԵՀ-ի ապագա ղեկավարը մտադիր է մեծացնել ԵՄ-ի արտաքին քաղաքական գործունեության ծախսերը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի 12-ին Փարիզի խաղաղության համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնելու պլանների մասին։

«Ես ցանկանում եմ, որ ԵՄ-ն հնարավորություններ ունենա ինչպես որ պետք է աշխարհաքաղաքական դերի համար. արտաքին քաղաքականությունից մինչեւ առեւտուր, հումանիտար օգնությունից մինչեւ անվտանգություն: Ուստի բյուջեի նոր նախագծի շրջանակներում ես ցանկանում եմ, որ Եվրոպան արտաքին գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնի այն բանի համեմատությամբ, ինչն այժմ մենք անում ենք»,- հայտարարել է նա: Եվրոստատի տվյալների համաձայն՝ ԵՄ-ի Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության բյուջեն 2018 թվականին կազմելէ678,5 միլիոն երվո:

Այդ գումարի մեջ չեն մտնում ԵՄ-ի կողմից արտասահմանյան երկրներին տրամադրվող սմիջոցները որպես մարդասիրական օգնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս