Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական էներգետիկ գործընկերությունը

Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները և էներգետիկայի ոլորտի հետ կապված մի շարք այլ հարցեր: Այս մասին X-ում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո:

«Մենք քննարկեցինք Ադրբեջան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությունը, որը մտել է զարգացման նոր փուլ: Կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային էներգետիկ անվտանգության, նավթագազային ոլորտի զարգացման, էներգետիկ կապերի ընդլայնման և Կասպյան տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ», – գրել է նախարարը։

Հունիսի 1-ին Քալեբ Օրին Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930