Իրանի իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարարության կարգադրությամբ արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գրքի վաճառքը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնները «քաղաքացիականացնելու» աղմկահարույց նախագիծը ներառված չէ այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Խոսքն այն նախագծի մասին է, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
«Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մալո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ «վարչապետն Արցախ է մեկնել ոչ թե ուղղաթիռով, այլ` ավտոմեքենայով»: Իսկ վարչապետի ընտանիքն ինչպե՞ս է մեկնել ու հետ վերադարձել։ «Այցը մասնավոր էր, եւ պետք է հարգել մարդու մասնավոր կյանքը»:
1933թ. այս օրը, նոյեմբերի 12-ին, Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձայների 92 տոկոսը ստացան նացիոնալ-սոցալիստական միացյալ ցուցակի ներկայացուցիչները։
«Փաստ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովն անդրադարձել է Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ասել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո իշխանությունների ամենավստահելի իրավապահ համակարգը դարձել է Հատուկ քննչական ծառայությունը: Դատախազությունում հարուցված քրեական գործերի ճնշող մեծամասնությունը ուղարկվում է ՀՔԾ, իսկ նվազ չափով՝ ոստիկանություն:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե լոսանջելեսյան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի, ինչն առաջացրել է ոչ միայն տեղի հոգեւորականների, այլեւ աշխարհականների խոր զարմանքն ու զայրույթը. «Միտինգի մասնակցում է, հարկ չի համարում եկեղեցի մտնել»,- հոգեւոր խորհրդի ժամանակ օրերս ասել է լոսանջելեսյան ներկայացուցիչը։
«Փաստ» թերթը գրում է. «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված խմորը շարունակում է «ջուր» քաշել: Ակնհայտ է, որ իշխանությունները հստակ որոշում ունեն ձերբազատվել այդ առարկայից: Պատահական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված, սորոսական պատգամավորներից մեկը դա համարեց արհեստականորեն ներմուծված առարկա:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցն ու խնդրին անդրադարձը, հիշեցնենք, հաշված օրեր առաջ էլ ԵԱՀԿ ամերիկյան առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորից եղավ հայտարարություն, որտեղ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի` նաեւ շեշտեց.
Վերջին ժամանակներս իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե տարաձայնություններ կան ՀՀ երկու նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի և նրանց թիմերի միջև:
ՕՊԷՔ+-ի երկրները, որոնք դեկտեմբերի 5-6-ը հանդիպման կհավաքվեն Վիեննայում՝ 2020 թվականի մարտից հետո նավթի հանույթի մակարդակների քննարկման համար, ամենայն հավանականությամբ, կպահպանեն հանույթի կրճատման համաձայնագրի գործող պայմանները:
Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին։
Լույս նոյեմբերի 11-ի գիշերը Կամչատկայում սկսվել է Եվրասիայում գործող ամենաբարձր հրաբխի՝ Կլյուչեւսկայա սոպկայի գագաթնային ժայթքումը:
Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի (ավելի քան 51․2 մլն դոլարի) փոխհատուցում վճարել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատագամավոր Ալփայ Անթմենի հարցմանը։
Իհարկե չեմ ընդունում այդ մեղադրանքը: Ընդհանրապես այս ընթացքում չեմ խոսել այդ իրավական պրոցեսների վերաբերյալ, այն թողել եմ իմ փաստաբանին՝ Հրանտ Անանյանին: Ինքն է մեկնաբանում, իր դաշտն է: Բայց մի բան կասեմ, որ բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել իմ անձի նկատմամբ: Մասնավորապես՝ երեկ ոստիկանության կողմից է տեղի ունեցել ապօրինություն: Ես, չլինելով մեղադրյալ, կասկածյալ, որևէ կարգավիճակ չունենալով հանդերձ, ցանկացել եմ երկրից դուրս գալ՝ անձնական խնդիրներով, որը հրապարակայնացնելու ցանկություն չունեմ: Երկրից պետք է բացակայեի 3 օրով, և հանկարծ պարզվում է, որ իմ ելք ու մուտքն արգելափակված է:
Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։
Քաղաքական իրականության մեջ առանցքային տեղ է հատկացվում և կարևոր բաղադրիչ է բարոյականությունն ու սեփական սկզբունքներին հավատարիմ լինելը։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, նախ և առաջ, պետք է հետհայացք գցի իր անցած քաղաքական ուղուն և հաշվի առնի այն քաղաքական կուրսն ու թիմային գաղափարը, որի անդամը եղել է ժամանակին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել է ինքնահռչակ Կոսովոյի անկախության՝ իր ճանաչումը հետկանչելու մասին՝ դառնալով 16-րդ երկիրը, որն այդ կերպ է վարվել:
Օրեր առաջ մենք անդրադարձել էինք Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ Պաշտպանության նախարարների կոմիտեի նիստին, որից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան էր ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ներկայացրել էինք Շոյգուի այցի ստվերային կողմը, թե իրականում ինչո՞ւ էր նա եկել Երևան, և ի՞նչ է կատարվել այստեղ:
Բլոգեր Դեն Բիլզերյանը, որը նաև հայտնի է որպես «Instagram-ի թագավոր», հայտարարել է 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացում ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար»-ը, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Կուբանի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների զանգվածային հոսպիտալացման դեպքերի մեծամասնության պատճառը նորովիրուսն է:
«Ես ավելի վաղ այստեղ եկել էի՝ որպես անհատ, լսել էի ուսանողներին, իրենց ասելիքն էի փոխանցել ՎԵՏՕ-ի՝ այսօր տեղի ունեցած խորհրդի նիստին, և խորհրդի նիստում այսօր որոշում կայացվեց ամբողջությամբ աջակցել այս բողոքի ցույցերին, ցուցաբերել մասնակցություն՝ ֆիզիկական ներկայությունից մինչև կազմակերպչական աշխատանքների աջակցում»,- Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության դիմաց այսօր հայտարարեց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:
«Եթե անգամ իրենց նպատակին հասնեին էլ և որոշակի առաջընթաց ապահովեին, միևնույն է՝ հնարավոր չէր լինելու լուծել ղարաբաղյան խնդիրը: Եվ, չգիտես ինչու, ապրիլյան էսկալացիան ՀՀ-ում որպես պարտություն ընկալվեց մեզ համար, ինչն իրականում այդպես չէ: Այն ցույց տվեց ուժերի հավասարություն և ոչ թե անհավասարություն, երբ Ադրբեջանի հատուկջոկատայինների դեմ վատ զենքով կռվեցին ժամկետային զինծառայողներ: Այն, ինչի կարողացավ հասնել Ադրբեջանը, նա դրան հասավ առաջին գիշերը, երբ աշխատեց հանկարծակիության գործոնը»,- եզրափակեց Իսկանդարյանը:
«Նման խոսակցություն տեղի չի ունեցել, վարչապետն իր դիրքորոշումները հայտնել է հրապարակային’ ցուցարարների հետ հանդիպման եւ ուղիղ եթերի ընթացքում»: Այս մասին Times.am-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Times.am-ի այն հրապարակմանը, համաձայն որի` Կառավարության ղեկավարն Արցախում ասել է, թե չի պատրաստվում պաշտոնանկ անել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։