Բաժիններ՝

Իտալիայի հարավում վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել սաստիկ տեղատարփների պատճառով

Իտալիայի հարավում վտանգի աձենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարփ անձրեւների եւ ամպրոպների պատճառով: Այդ մասին հաղորդել է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը։

Դեպարտամենտի տեղեկություններով՝ տարերքը հիմականում կմոլեգնի Սիցիլիայի արեւելյան ծովեզերքին, ինչպես նաեւ Կալաբրիայի եւ Բազիլիկատայի հարավային մարզերում: Վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել հարավային Ապուլիայում, ըստ որում Ապենինների տարածքի մեծ մասում դեղին մակարդակ է գործում:

Նոյեմբերի 12-ին բարդ իրավիճակ կդիտվի նաեւ Վենետիկում: Ինչպես հայտնում են քաղաքի իշխանությունները, օրվա ընթացքում ջրի բարձրացման մակարդակը կհասնի 140 սանտիմետրի, այն դեպքում, երբ կրիտիկական նշագիծ է համարվում արդեն 130 սանտիմետրը:

TGCOM24 հեռուստաալիքի տվյալներով՝ վատ եղանակի պատճառով մի շարք քաղաքներում, այդ թվում Նեապոլում, Վենետիկում, Տարանտոյում, Լեչեում, Բրինդիզիում, Կատանձարոյում, Կատանիայում կփակվեն դպրոցները: Սաստիկ քամու եւ տեղատարափ անձրեւների պատճառով սպասվում են երկաթուղային հաղորդակցության ընդհատումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930