Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցյալ տարի աշնանն ԱԺ-ի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչեւ դեկտեմբերի սկիզբ, քանի որ գործարարները սպասում են դրան՝ Հայաստանում ներդրումներ անելու համար։
Նոր Զելանդիայի խորհրդարանն էվթանազիան թույլատրող օրինագիծ է ընդունել:
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին: Ինչպես տեղեկացանք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից, դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Բոլոր այդ պաշտոնյաները ուղղակի կպատժվեն. Նիկոլ Փաշինյան
Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:
«Եթե հունվար ամիսն է, և ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, ապա առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, իսկ եթե հուլիս ամիսն է, ապա այդ առաջարկի մեջ կլինի տրամաբանություն: Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, քանի որ կարող ենք մրսել»:
«Ինքս եմ առաջարկել, որ դադարեցնենք համատեղ աշխատանքը, որի պատճառները մի քանիսն են: Գիտեք, որ ընդունել ենք երկու ռազմավարություն՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Վերջինի պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, իսկ հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը: Երկու մասով ըստ էության կառուցվածքային փոփոխություն անելու անհրաժեշտություն է առաջացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատվելու դիմումին:
Այսօր Հանրային խորհրդի նախագահ Մազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այլևս անիմաստ է համարում Հանրային խորհրդում իր գործունեությունը, ուստի որոշել է թողնել նախագահի պաշտոնը:
Ժամանակակից քաղաքական իրականության մեջ որպես քաղաքական առանձին կատեգորիա՝ իր բոլոր ատրիբուտներով ու խորքային «համեմունքներով», վերջին շրջանում բավականին տարածված է պոպուլիզմը, որը ոչ թե ամենատարածված, այլ ամենահեշտ կիրառելի «գաղափարախոսությունն» է։ Հենց պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ է, որ արդի քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները։
«Իմ քայլի» պատգամավորը թվարկում է ռուս պաշտոնյաների այցերը Հայաստան՝ դա համարելով աննախադեպ
«Թյուրըմբռնում է տեղի ունեցել». Փաշինյանը՝ Մադրիդյան սկզբունքների՝ բանակցային սեղանին գտնվելու մասին
Աննա Հակոբյանը չի հավատո՞ւմ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած արտագաղթի թվերին
«ԵՏՄ-ում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը կներկայացվի դեկտեմբերին». Գրիդնև
Բանակցային գործընթացը փակուղի չի մտել, մեր դիրքորոշումները կառուցողական են. Նիկոլ Փաշինյան
168 ԼՐԱՀՈՍ
«Նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհուրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն 4-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչները, իսկ 6-ին նշանակելու է ԿԳՍՄ նախարարը: Անընդունելի է նաև 31-րդ հոդվածի 8-րդ կետը, որով դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից»,- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալի հայտարարություններին ի պատասխան, թե նախագծի փոփոխություններն ուղղված են բուհական ինքնավարությանը, ասաց ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը` վստահեցնելով, որ օրենքի այս նախագիծը բուհական ինքնավարության հետ աղերս չունի:
Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը:
Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը վերստին հետաձգվել է:
Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը:
«Մենք բյուջեի այս նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու: Այս բյուջեով այն ցուցանիշներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում ժողովրդի և մեր բոլորի մոտ առաջացրել են դրական սպասումներ, չենք կարող հասնել: Դեռևս փետրվարին, Կառավարության հնգամյա ծրագրի հետ կապված, որին մենք դեմ էինք քվեարկել, ասել էինք, որ այս մոտեցումներով և ցուցանիշներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն և ապահովել այն սպասելիքները, որի մասին ես ասացի»,- այսօր խորհրդարանում նշեց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:
Առնվազն 16 պաղեստինցի է դարձել Գազայի հատվածին իսրայելական բանակի՝ նոյեմբերի 12-ից չդադարող հարվածների զոհը, տուժել՝ եւս շուրջ 50-ը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բժշկության մեջ մի տերմին կա «լոգորեա»: Այն կազմված է հունական logos` խոսք, և rea` հոսալ, ծորալ, բառերից: Ռուսերեն՝ словесный понос: Հայերեն կարող է թարգմանվել, երևի, որպես բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է նվիրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին՝ գրելով․
«Այ քեզ բան, մեզ փող է անհրաժեշտ, վարկեր ենք ներգրավում, հիմա բյուջեում փողը կա, չեն կարողանում բաշխեն»,- ասում է Միքայել Մելքումյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր մաքսիմալ արագությամբ: ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմային՝ ասել է. «Կա այսպիսի կարեւոր վիճակագրություն. անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով»:
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Այդ մասին բազմիցս ահազանգել են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ճիշտ է համարում ՀՅԴ երիտթևի և ուսանողների բողոքները, որոնք պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
168 ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ