«Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք»․ Սասուն Միքայելյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում և բարերարներին հնարավորություն տալ՝ ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնելու համար:

Ըստ նախագծի հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանի՝ ապրիլյան պատերազմի  ժամանակ խնդիր է առաջացել, երբ մեր հայրենակիցները ցանկացել են օգնել ռազմական տեխնիկայով՝ բավականին բարդ իրավիճակում են հայտնվել։

«Մաքսակետերում մարդկանցից պահանջում էին ԱԱՀ վճարել, երբ նրանք փորձում էին օգնել բանակին: Այս նախագծով ԱԱՀ մասով արտոնություն տրամադրելը կընդունվի որպես հարգանք այդ անձանց նկատմամբ»,- նշեց Բագրատյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նկատեց, թե պետք է հաշվի առնել, որ եկել են այնպիսի ժամանակներ, որ պետք է ձերբազատվել «նյու-ֆիդայականությունից»:

Աղազարյանի այս դիտարկումը դուր չեկավ իր խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Սասուն Միքայելյանին. «Պրիչոմ տուտ ֆիդայություն»:

Ի պատասխան՝ Աղազարյանն ասաց. «Հիմա ասեմ՝ պրիչոմ տուտ, հրամանատար ջան, որովհետև եթե սահմանին դեպքեր են տեղի ունենում, և զինվորը հետ է նայում, տեսնում է, որ մեկը երկու հատ տուշոնկա բերեց, մեկը մի հատ տանկ բերեց, մեկը մեկ այլ բան, կասի՝ բա պետությունն ո՞ւր է, դրա համար պետք է ամեն ինչ անել պետական կառույցների ճանապարհով»։

Ի պատասխան՝ Սասուն Միքայելյանը նշեց. «Պարոն Աղազարյանի ասած ֆիդայիները թուրքի մաման լացացրին 700 տարի հետո և ծնկի բերեցին: Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս