Եթե ձերբակալեն Հայոց Հայրապետին, պատրաստ ենք, բայց մեր դիրքորոշումը նույնը կլինի. Գարեգին Երկրորդ

Այսօր  Ամենայն Հայոց Կաթողիկոսը  մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, որը, բնականաբար, քաղաքական ճնշման գործիք է:

Այնուհետև պատասխանելով հարցին՝ եթե դատարանը կայացնի ապօրինի և իր համար անբարենպաստ որոշում, ինչպես կարձագանքի Հայ Առաքելական Եկեղեցին, ինչ անելիք ունեն այդ դեպքում ԶԼՄ-ները և հավատացյալները, Գարեգին Երկրորդը նշել է.

«Եկեղեցու նկատմամբ, անշուշտ, հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է գործադրվում, և ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին, և որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին՝ հեռացնել Հայոց Հայրապետին իր պաշտոնից: Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության գնան՝ ձերբակալեն Հայոց Հայրապետին, անշուշտ, մենք պետք է ենթարկվենք գործող օրենքին, եթե անարդար է՝ բնականաբար, բոլոր միջոցները պետք է կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի և անարդարությունը  գործադրման չդրվի: Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում՝ մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը և որոշումը:

Որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր Սրբազան ուխտին, ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ մեր եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»:

Կարդացեք նաև

Հակադարձմանը՝ եթե իշխանությունները կարողանան հասնել Ձեր հեռացմանը, ձերբակալմանը, դա կլինի անձնակա՞ն պարտություն, թե՞ հարված ամբողջ եկեղեցուն, Վեհափառն արձագանքել է.

«Պետք է ասեմ, որ այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց Հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, անձի և կառույցի տնօրինմանը: Եթե հարցեր կան ընդդեմ Հայոց Հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ: Այնպես որ՝ այդ սկզբունքները մենք ամենայն ջանադրությամբ պաշտպանելու ենք, և չենք ենթարկվելու ճնշումների, որևէ բռնության»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930