«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Վարդան Աթաբեկյանի միջեւ երեկ միջադեպ եղավ, որն առաջինը չէ եւ իմքայլականների համոզմամբ՝ վերջինն էլ չի լինելու։ Բանն այն է, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի վրա է դրված քվեարկությունների «կոնտրոլի» գործը, եւ որքան էլ իմքայլականները թմբկահարեն, թե պարտադրանքով քվեարկությունների ժամանակներն անցյալում են, այլեւս բազմակարծություն է, եւ ամեն պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել այս կամ այն նախագիծը, երեկվա միջադեպը հակառակն ապացուցեց։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերակազմավորված սուպերնախարարությունում՝ ԿԳՄՍ-ում, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Մենք տեղեկացանք, որ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը դատի է տվել փոխնախարար Նարինե Թուխիկյանին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաև «օրենքով գողերի մասին օրենքը»։ Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար։
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանը վերջերս նորից սկսել է էլ ավելի հաճախակի սելֆիներ, լայվեր եւ «ժողովրդահաճո» այլ գործողություններ կատարել։ Թերթի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, պատճառն այն է, որ մոտ 10 օր առաջ վարչապետի սեղանին են դրվել սոցհարցումների թարմ տվյալներ։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես նախկինում, այսօր էլ ԱԺ օրակարգերում ներառվող նախագծերի գերակշիռ մասը ներկայացված է կառավարության կողմից։ Սակայն այս հարցում կա նաեւ մեկ այլ ուշագրավ դրվագ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով նախկինում ԱԱԾ սպա էր եւ համարվում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, եւ Ավետիսյանի տեղակալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայր Գեղամ Սարմազանյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» թեւերի բաժանումն օր օրի սրվում է։ «Բաց հասարակության հիմնադրամների» հետ աշխատած ձեր պատգամավորները դժգոհ են, որ համապատասխան օժանդակություն հանդես չեք բերել իրենց նախաձեռնության նկատմամբ` ընդդեմ ՎԵՏՕ-ի եւ Սորոսի հիմնադրամի գրասենյակի «շրջափակման» հայտարարությանը չեք միացել, որն առաջիկայում պետք է դառնա օրենսդրական նախաձեռնություն` ատելության խոսքի դեմ։ Սորոսականները մտածում են, որ եթե հիմա չեք սատարում, քվեարկելիս ընդհանրապես չեք սատարի. ինչո՞ւ է ֆրակցիան նման մոտեցում ցուցաբերում՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխող թիմից երկու ընկեր պատգամավոր երեկ Ազգային ժողովը շփոթել էին բղավելու եւ հաշիվներ մաքրելու վայրի հետ: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Վարդան Աթաբեկյանն օրենքի տանը ուղղակի «ռազբորկա» էին սկսել այն բանից հետո, երբ Աթաբեկյանը ձեռնպահ քվեարկեց ԲՀԿ հեղինակած` սեռափոխվածների կամ նույնասեռականների ամուսնության գրանցումն արգելող օրինագիծն օրակարգ բերելուն:
Financial Times թերթի գլխավոր խմբագիր Լայոնել Բարբերը, որն այդ պաշտոնում աշխատել է 14 տարի, պաշտոնաթող է լինում:
Պլանավորվում է, որ Ռուսաստանում մինչեւ 2035 թվականն ընկած ժամանակաշրջանի համար զբոսաշրջության զարգացման նոր մշակվող ռազմավարությունը ենթադրում է որ ներդրումների ծավալը դրա իրագործման ընթացքում կավելանա երեք անգամ:
«Հայաստանում իշխանությունը կիրառում է ընտրովի արդարադատություն, ընտրում է մարդկանց, հետո հորինում քրեական գործեր, դրանց համար անպայման ընտրում է խափանման միջոց կալանքը։ Այս ամենով նպատակ է հետապնդվում մարդուն վախեցնել, պատժել, և ասվածի օրինակ է Արսեն Բաբայանի շուրջ կատարվողը, որի խափանման միջոց կալանքն այսօր փոխվեց»։ Այս մասին այսօր «168.TV»-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ նշելով, որ Արսեն Բաբայանի գործը կապված է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, որի հետ կապված՝ իշխանությունը «կապրիզներ ունի»։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին:
Նախարարների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերի մասին գրել էինք դեռևս սեպտեմբերի սկզբին։ Մեր այդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ հեղափոխական կառավարությունը վերին օղակներում աշխատավարձեր է բարձրացրել՝ ներդրված մի նոր մոդելով։ Ըստ այդմ, նախարարները 2019թ. մայիսից սկսած՝ ամսական ստանում են 1.5 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 1.1 միլիոն դրամ, և 800 հազար դրամ նրանք, ովքեր զբաղեցնում են գերատեսչական գլխավոր քարտուղարի, այն է՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
«Օրսիս Արմս»-ի գործը ՀՀ քննչական կոմիտեից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ այն արդեն վարույթ է ընդունվել, կատարվում է նախաքննություն:
Ուզում եք ասել, որ Լավրովի հիացմունքը պայմանավորված է Շոյգուի հաջողություններո՞վ: Ես այդպես չեմ կարծում, Բոլորը գիտեն, որ դա Շոյգուի հաջողությունն է, և այստեղ Լավրովի հիացմունքն ավելորդ է: Երկրորդ՝ ես չեմ տեսնում սկզբունքային արտաքին քաղաքական տվյալներ այն մասին, որ Փաշինյանի Հայաստանը հրաժարվել է բազմավեկտորությունից: Ես սպասում եմ, թե երբ Լավրովը կմեկնաբանի սեփական հիացմունքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
«Ազգային գիտակցություն և արժեհամակարգ ունեցող ուսանողների փողոց դուրս գալը քմահաճույք չէ, սա հիմնավորված պահանջ է»,- ասում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների բողոքի ակցիաներին:
Մի քանի պատճառ կա դրա համար։ Առաջինը` 1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից:
«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն անդրադառնալով օրեր առաջ ուսանողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած այն մտքին, թե Արայիկ Հարությունյանը որոշումներ միայնակ չի ընդունում, դա անում է Կառավարությունը, վստահեցնում է՝ միայն մեկ նախարարի հրաժարականով խնդիր չի լուծվելու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը խոսեց Հայաստանում երիտասարդների իշխանության մասին:
Դարեր շարունակ հայ ազգի երազանքն է եղել անկախ Հայաստանի գաղափարը, ինչը, սակայն, դառնալով իրականություն, գրեթե կորցրել է իր արժեքն ու կարևորությունը: Այդ պետականության պահպանման համար անհրաժեշտ է նաև ճիշտ աշխարհաքաղաքական դիսլակացիա։ Այնպես չէ, որ Հայաստանն այնպիսի հզոր գերտերություն է, որ տարածաշրջանում լուրջ քաղաքական ու աշխարհաքաղաքական հետաքրքրվածություն ունեցող խաղացողներն առանց նրա չկարողանան իրենց քաղաքականությունը կառուցել, սակայն իր աշխարհագրական դիրքով, ինչպես նաև պոտենցիալով միշտ հետաքրքրել է համաշխարհային գերտերություններին, ավելին՝ միշտ իր այդ դիրքի շնորհիվ եղել է հարձակումների ու ավերածությունների թիրախում։ Նախօրեին Երևան էր ժամանել համաշխարհային առանցքային դիվանագետներից մեկը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Մասիս Մայիլյանը մի փոքր հեռուն էր գնացել: Լավրովը վերադարձավ Մադրիդյան սկզբունքներին, և հայկական կողմը դա հաստատեց: Գուցե դրա հիման վրա նոր համաձայնագիր կազմվի, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս նախկին պրոյեկտն են առաջ մղում և առաջարկներ փոխելու մասին չեն էլ մտածում: Մադրիդյան սկզբունքներին այլընտրանք դեռ գոյություն չունի, այլ առաջարկներ չկան, իսկ Լավրովի հայտարարությունը կրում է կատեգորիկ բնույթ. նա խոսում է հենց Մադրիդյան սկզբունքներից:
Շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ այսօրվա խորհրդարանը հեռու է կատարելությունից, բայց այն, որ պատգամավորներն անգամ չեն կարողանում ԱԺ կանոնակարգի տարրական պահանջները կատարել և շարժվել օրենքին համապատասխան, ցույց է տալիս, թե ինչ ապիկար «սաստավ» է այսօր վայելում իշխանական պատգամավորական մանդատի առկայությունը։ Մարդիկ ամեն ինչ անում են զուտ տեսարաններ ստեղծելու և այդ տեսարանով հանրությանը հերթական քաղաքական մանիպուլյացիան ներկայացնելու համար։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Դեռևս սույն թվականի հունիսին դիմել եք ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին նամակով, որում նշել եք, որ ձեր հարևանությամբ ապրող տարեց ամուսինները ծեծի են ենթարկվել թաղի խուժանի կողմից, և երբ դիմել են ոստիկանություն, դեռ մի բան էլ իրենք են հայտնվել կասկածյալի կարգավիճակում։ Նամակի վերջում գրել եք՝ հաշվի առնելով, որ իրավապահները դեռ այդքան էլ իրենց տեղում և դերում չեն, ակնկալում եմ, որ որպես անպաշտպան, խոցելի ամուսիններին հուսախաբ արած քաղաքական ուժի ներկայացուցիչ, այցելեք տարեց ամուսիններին և ներողություն խնդրեք կատարվածի և նրանց անպաշտպան թողնելու համար։
168 ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 11-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում իր տան առջև մահացած է հայտնաբերվել Անգլիայի հետախուզության նախկին սպաներից Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը: Նա 2014թ. հիմնել էր «Mayday» փրկարարական խումբը, իսկ 2015թ. գրասենյակ բացել Ստամբուլում, որպեսզի աջակցի Սիրիայի նախագծին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Նա հստակ ասել է, որ ընդունելի է Հայաստանի տեսակետը, և այն, ինչ հայտարարվել էր վարչապետի կողմից, որ հակամարտության լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա ակնհայտ ճշմարտություն է, որի հետ դժվար է վիճել, ինչպես ընդունեց պարոն Լավրովը: Այստեղ նաև կարևոր պահ կա, որ Լավրովը չվիճարկեց Արցախի առանձին սուբյեկտ լինելու հարցը: Կարծում եմ՝ սա է նաև պատճառը, որ Ադրբեջանում նման խուճապահար արձագանք է ստացել: Կարծում եմ՝ Արցախի հարցին ծանոթ ցանկացած անձ պետք էր այս ամենը հասկանար ու ընդուներ, և այս առումով Լավրովի հայտարարությունը շատ մեծ նորություն չէր»,- նշեց Միքայել Զոլյանը:
«Եթե ԱԳՆ-ն ու Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերը սպասարկող պաշտոնյաները վախենում են հանուն մեր պետության շահերի Նիկոլին փակել սենյակում ու Արցախի հարցում լիկբեզ անցկացնել ու համոզել նրան չարտահայտել անգլերենով, որպես վերջին հուսալի տարբերակ մնում է դա անել օրենքով և Փաշինյանին օրենքով արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն»։
Ըստ Խուդոյանի՝ քննիչի գործողությունների ուղիղ հետևողն ու պատասխանատուն դատախազն է: Խուդոյանն ասաց, որ եղել են մի քանի դատախազներ, բայց իրենք բացարկի միջնորդություն են ներկայացնում Պետրոս Պետրոսյանի դեպքում, քանի որ իր նշած խախտումներով քննիչի գործողությունների հիմնական վերահսկողը եղել է դատախազ Պետրոս Պետրոսյանը, և հենց նա է ստորագրել վերջնական մեղադրական եզրակացությունը: