Մանվել Գրիգորյանը դատարանում հազիվ է խոսում 

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Շուրջ երկու ժամ առաջ ընդհատված նիստը շարունակվում է արդեն «Նաիրի» բ/կ-ից դատարան բերված Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ:

Փաստաբան Բաղդասարյանը դատարանին միջնորդեց նախ ճշտել, թե ինչո՞ւ թույլ չեն տվել, որ Մանվել Գրիգորյանին խնամող անձն ուղեկցի նրան, իսկ բժիշկներից իմանալ, թե արդյո՞ք այս վիճակով դատարան բերված մարդն ի վիճակի է ընկալել ու հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է դատական նիստերի դահլիճում:

Դատավոր Մնացականյանն ասաց, որ, եթե հիվանդանոցից թույլ են տվել ներկա գտնվել, ուրեմն իր համար պարզ է, որ նա ի վիճակի է նիստին ներկա գտնվել:

Նկատելի էր, որ Մանվել Գրիգորյանն իրեն լավ չէր զգում, շնչարգելություն ուներ:

Պաշտպանները դատավորին նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ իրենց միջնորդությունը հիմնավորելով վերջինիս կողմից դրսևորվող կանխակալ վերաբերմունքով: Դատախազներն առարկեցին միջնորդության դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս