«Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն». Հրանտ Մարգարյան

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին, նշել է:

«Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և թե բացակայությունը բավական խոսուն էր, նաև այդ ընթացքն ու այդ երաժշտության դասավորվածությունը, այդ ամբողջը վիրավորական էր նույնիսկ: Ես հույս ունեմ, որ այդ ամբողջը պետք է վերագրենք այս նոր իշխանությունների հասկանալի թափթփվածությանը և համարենք, որ այդպիսի բան չի կրկնվի այլևս»,- ընդգծեց Մարգարյանը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, նա ասաց. «Ոչ միյան ԱԺ նախագահը ներկա չի եղել, որ կարծում եմ շատ կոպիտ սխալ է, այլ շատ-շատերը ներկա չեն եղել, բայց և շատ շատերն էլ ներկա են եղել, որ զարմանալի էր»:

Իսկ թե Դաշնակցությունից ինչպիսի ներկայացվածություն է եղել, նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընդհանրապես ներկա է Հայաստանում:

«Մենք պետք չունենք որևէ տեղ, որևէ հարթակի վրա լինելու: Մենք այնտեղ, գուցե հազար հոգով առանձին մի տեղ հավաքված լինենք, բայց նաև այո, դա է անտեսված եղել, որն անընդունելի է, աններելի : Բայց մենք մեծահոգաբար ենք մոտենում, մենք վերևից ենք նայում, մենք խնդիր չենք տեսնում, իրենց թափթփվածությանն ենք վերագրում, որովհետև իրենք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն»,- ասաց նա:

Նշենք, որ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաև մի շարք կուսակցականների չէին հրավիրել Սարդարապատում կազմակերպած միջոցառմանը, ինչից դժգոհ էլ այսօր, գրեթե ողջ օրվա ընթացքում շատերը դժգոհությամբ էին արտահայտվում։ Կազմակերպիչները ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից 3-ական ներկայացուցիչ էին հրավիրել, սակայն ՀՅԴ-ից ոչ ոք չէր ներկայացել։ Նրանք նեղսրտել են, քանի որ Առաջին հանրապետությունը դաշնակցական էր, իսկ նման վերաբերմունքը առնվազն վիրավորական է նրանց համար։

Տեսանյութեր

Լրահոս