«Նախկինի համեմատ՝ «Նորֆոլկը» բավականին թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաև որոշակի շեղումներ անելով իր գործունեության մեջ»․ ՊԵԿ նախագահ

Այսօր Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվող ՀՀ 2017 թվականին պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց հնչեցրեց «Նորֆոլկ Քոնսալթինգի» վերաբերյալ ԱԱԾ վերջին բացահայտումների մասին։

Նա հիշեցրեց, որ այդ խնդիրն իրենք դեռևս անցյալ տարի են բարձրաձայնել, ու հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե ի՞նչն է եղել պատճառը, որ որպես պետական կառավարման լիազոր մարմին՝ Ֆինանսների նախարարությունը չի արձանագրել, որ մենաշնորհային մարմին էր ստեղծվել ու գործում էր այդպես։

ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, ներկայումս՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը Ա․ Ջանջուղազյանի հորդորով պատասխանեց հարցին։

«Նախորդ իմ պաշտոնում ես որոշակի շփումներ ունեցել եմ այդ խնդրին։ Երբ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվեց պաշտոնական պարզաբանումը, առաջին անգամ փորձեցինք փաստաթղթավորել հավաքական բեռներ բերողների ձեռքբերումը։ Այսինքն՝ «Նորֆոլկի» կողմից հավաքական բեռներ բերողներին կիլոգրամով մաքսազերծում իրականացնելուց հետո տեսականիով փաստաթղթեր էին տրամադրվում, որոնք շրջանառության հարկով հարկվելու դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր։ Սա մի շատ կարևոր քայլ էր, որ մենք կատարեցինք։

Կարդացեք նաև

Մեխանիզմը, որը նախատեսվել էր, թերևս, ճիշտ կլիներ իրականացնել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով, որովհետև այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգած մութ, գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի որոշակի շտկում անելու նպատակադրում է ունեցել։

«Նորֆոլկը», ըստ էության, բացել են այն նպատակով, որ բեռնափոխադրումները մաքսազերծման գործընթացից տարանջատվի և մաքսազերծումն իրականացվի մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով։ «Նորֆոլկն» ի սկզբանե ստեղծվել է որոշակի կարգավորումներ անելու նպատակով։ Ինչքանո՞վ է դա հաջողել, քննությունը ցույց կտա, ես կարծում եմ, որ նախկինի համեմատ՝ «Նորֆոլկը» բավականին թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաև որոշակի շեղումներ անելով իր գործունեության մեջ»,- նշեց Դ․ Անանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031