«Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումներին:

«Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այն, ինչ հայտարարվել էր, թե վենդետաներ չեն լինելու, ինքը վերահաստատում է, սակայն որևէ մեկը դա չպետք է փորձի ընկալել որպես թուլության նշան.

«Վենդետաներ չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա և սրանում համոզված եղեք: Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան, իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ: Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031