Համազեկուցողների մեջ ջարդվել է «սիրո» հեղափոխության մասին «վառ» պատկերացումը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք ՀՀ խորհրդարանում հանդիպել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, լսել վերջիններիս կարծիքները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, սպասվելիք զարգացումների, իրականացվելիք քայլերի առնչությամբ, անչափ զարմացած են մնացել «Ելքի» ներկայացուցիչ Լենա Նազարյանի այն դիտարկումից, թե «իրենք ճնշումներ են գործադրել» դեռեւս գործող իշխանության վրա (ըստ ամենայնի, նկատի ունենալով նաեւ ՀՀԿ-ականների տների, բակերի շրջափակումները), որպեսզի ՀՀԿ-ն ոչ միայն թողնի իշխանությունը, այլեւ քվեարկի իրենց օգտին։

Հանդիպման մասնակիցներից մեկի հավաստմամբ` համազեկուցողների մեջ ջարդվել է «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության մասին «վառ» պատկերացումը, եւ վերոնշյալ «ճնշման դրույթները» նույնպես, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնեն Հայաստան ժամանած հյուրերի զեկույցում»: շ

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031