Խանջյան փողոցում ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ։ Լրագրողի հարցին, թե որտեղի՞ց են եկել, նրանցից մեկը պատասխանեց՝ զորամասից։ Զինվորական համազգեստով մյուս երիտասարդները հրաժարվեցին որևէ բան ասել։
G7-ի արտաքին գործերի նախարարները չկարողացան միասնական կարծիքի գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված գործարքի հետագա ճակատագրի շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այս օրերին տեղի ունեցող գործընթացներում բանակի ներգրավվածության հավանականության խնդրին։
ԵԽԽՎ անկախ հետաքննական մարմինն իր բազմաէջանոց զեկույցում ներկայացրել է փաստեր, որոնց համաձայն՝ Ադրբեջանը ներդրել է ֆինանսական միջոցներ ԵԽԽՎ աշխատանքների վրա ազդեցություն ունենալու համար:
Ապրիլի լույս 23-ի գիշերը Սերբիայի ազգային հեռուստատեսության տարածքում քանդված շենքի ավերակների մոտ տեղի է ունեցել արարողություն Բելգրադի հեռուստակենտրոնին ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի 19-րդ տարելիցի հիշատակին, որի հետեւանքով զոհվեց 16 մարդ, եւս 16-ը վիրավորվեց:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում առավոտից մեկնարկել են բողոքի ակցիաները։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, թե այս օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին դպրոցականների և, հատկապես, մանկահասակ երեխաների ներրգրավումը կարմիր գիծ է։
Գլենդելի հայ համայնքը ապրիլի 22-ին բողոքի ակցիաներ է իրականացրել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Գլենդելից 168.am-ին փոխանցեցին, որ ցուցարարները քաղաքի տարբեր հատվածներից քայլերթ են իրականացրել, ապա հավաքվել են Գլենդելի քաղաքապետարանի դիմաց։
Երեկ երեկոյան ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:
«Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հասարակության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացի մեջ ստիպված սկսում են ներգրավել իրավապահներ»։
Պարագվայում կառավարող «Կոլորադո» պահպանողական կուսակցության թեկնածուն՝ Մարիո Աբդո Բենիտեսը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի տեսուչների կողմից իր միջուկային փորձարանի ստուգմանը:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ապրիլի 23-ին սկսել են Key Resolve ամենամյա զորավարժությունները, որոնք կշարունակվեն երկու շաբաթ:
Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին կանցկացնեն երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:
«Մեծ յոթնյակի» պետությունները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան) հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների պահպանման օգտին, որոնք սահմանվել են «Ուկրաինայում Ռուսաստանի անընդունելի գործողություննեռրի» պատճառով:
ՀՀ պաշտպանության նախարարությունում նախարար Վիգեն Սարգսյանն ասուլիս է հրավիրել, որտեղ անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին:
Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ զգաստության կոչ անելով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդունել է Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդիրները եւ հայտարարել է սառը պատերազմի վերադարձի մասին:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն կուսակցությունների ցանկը, ովքեր իրավունք կունենան մասնակցելու հունիսի 24-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը՝ 11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԿԺԴՀ-ում 30-ից ավելի մարդ է զոհվել կամրջից տուրիստական ավտոբուսի ընկնելու հետեւանքով:
Բանակցությունը կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ բանակցող կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը լուծում է ցանկանում գտնել: Իմ վերաբերմունքն այդպիսին է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 23-ին ԱՄՆ կժամանի առաջին պաշտոնական այցով:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին մի խումբ պատգամավորների խնդրել է կասեցնել իրենց պարտականությունների կատարումը այն հետաքննության ընթացքում, որն անցկացնում է կոռուպցիայի հետաքննության անկախ հանձնաժողովը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին։
Քիչ առաջ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ ձերբակալված պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այլրս Սևանի ոստիկանությունում չէ:
Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Հակոբյանի խոսքով, ինքը հեռախոսազանգ է ստացել, զանգահարողը ներկայացել է քննիչ Թադևոսյան, ասել է, որ Փաշինյանը Սևանի բաժնում է։
Deutsche Bank AG (DB)-ը սխալմամբ 35 միլիարդ դոլարի չափով գրավային վճարում է փոխանցել սակարաններից մեկին, որի հետ գործեր է վարում:
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում, տեղեկացնում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջը։