Նիկոլ Փաշինյանն ուշի ուշով հետևում է Արցախում ընթացող իրադարձություններին. վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական. tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով Ղարաբաղից հնչող կոչերին, որ Հայաստանը պետք է միջամտի և գնահատական տա տեղի ունեցողին:

«Վարչապետը տեղյակ է գործընթացներից: Ամեն դեպքում, ուշի ուշով հետևում ենք, կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ»,- ասաց Արսեն Խառատյանը:

Նշենք, որ Արցախի ԱԱԾ հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քաղաքացիները հանրահավաքներ են անցկացնում՝ պահանջելով, որ վերջ դրվի անարդարությանն ու հրաժարական ներկայացնեն ուժային կառույցների ղեկավարները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս