Բաժիններ՝

«Գազպրոմը» միլիարդավոր եվրոների փոխառություն կտա «Թուրքական հոսքի» շինարարներին

«Գազպրոմ» կոնցեռնը «Թուրքական հոսք» գազատարի ծովային մասի գործարկուին՝ South Stream Transport B.V.-ին, կտրամադրի մինչեւ 2,14 միլիարդ եվրոյի փոխառություն: Հունիսի 4-ին այս մասին հաղորդել է Reuters-ը։

Տոկոսադրույքը կազմում է տարեկան 3,98 տոկոս, բայց կարող Է կողմերի համաձայնությամբ վերանայվել: «Թուրքական հոսքը» նախ կֆինանսավորվի «Գազպրոմի» բյուջեից, հետագայում կվերաֆինանսավորվի նախագծային պարտատոմսերի թողարկման տեսքով, նշել է գործակալությունը:

Մայիսի 26-ին «Գազպրոմը» եւ Թուրքիայի կառավարությունը փաստաթղթեր են ստորագրել եվրոպացի սպառողներին ռուսական գազի մատակարարումների համար «Թուրքական հոսք» գազատարի տարանցիկ գծի ցամաքային հատվածի մասին:

Ցամաքային մասի շինարարությամբ կզբաղվի TurkAkim Gaz Tasima A.S. համատեղ նախագծային ընկերությունը: Այն կստեղծեն հավասարության հիմունքներով: «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» առաջին գծի ծովային մասի շինարարությունն ավարտել է ապրիլի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս