Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործով դատական լսումները կսկսվեն հունիսի 5-ին Նյու Յորքում, որին առաջադրված են բռնաբարության մեղադրանքներ:
Ինգուրի ՀԷԿ-ը վերսկսել Է աշխատանքը վթարից հետո, որը տեղի էր ունեցել մայիսի 24-ի երեկոյան:
Հունիսի 1-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը անվստահություն է հայտնել Մարիանո Ռախոյի կառավարությանը:
E-Gov.am կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կկայանա հունիսի 7-ին Մոսկվայում:
Եվրամիությունը հունիսի 1-ից Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) վիճարկություն է նախաձեռնում մետաղների մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, ինչպես աեւ մաքսեր է սահմանում մի շարք ամերիկյան ապրանքների համար:
Անկարայում 1983 թվականին մահապատժի ենթարկված ԱՍԱԼԱ-ի անդամ Լևոն Էքմեքչյանի ոսկորների փոխարեն Թուրքիան ընտանիքին է փոխանցել 55-ամյա մի կնոջ ու շան ոսկորներ:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջեթ Բրինկը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, մայիսի 31-ին հանդիպել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ մայիսի 31-ին Վիլնյուսում հանդիպում ունեցավ Սեյմասի փոխխոսնակ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կերկիլասի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսի հետ։
«Սպասում էի, որ ինչ-որ մեկի դուրը չի գա, բայց որ այդքան բուռն ու սրտին մոտ կընդունեն՝ ոչ»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սերգեյ Դանիելյանը՝ անդրադառնալով վերջերս իր կողմից հրապարակված տեսանյութերի առնչությամբ քննադատությանը:
Կանադայի կառավարությունը հակամիջոցներ է պատրաստել ի պատասխան հուլիսի 1-ից պողպատի եւ ալյումինի ներմուծման գծով այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսերի:
ԱՊՀ-ի երկրների վարչապետները կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ Դուշանբեում կայացած նիստի արդյունքներով ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, որոնք վերաբերում են տնտեսության մեջ, ինովացիոն գործունեության բնագավառում, բնապահպանության, բժշկության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը:
«Ես պաշտոնի մարդ չեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք առաջարկի դեպքում որևէ պաշտոն կզբաղեցնի՞:
«Դասագրքային կանոն է, որ հեղափոխությունից հետո առաջնահերթ քայլը քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման խնդիրն է. մենք արդեն 40 օր է՝ ունենք անՍերժ Հայաստան, սակայն ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հետապնդվել են այն իշխանության կողմից, որի դեմ հեղափոխությունը դրական արդյունք է արձանագրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված որևէ մտահոգություն չունի, որովհետև ամբողջովին վերահսկելի է»
Կալիֆորնիայում հունիսի 29-ին բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը կքննի լիբանանահայ Համբիկ Սասունյանի գործը. նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջեթ Բրինկը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերևից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքևից: Գրել էինք, որ երեկ, նրա նախաձեռնությամբ, ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում:
Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից իջեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսերը, սակագների միջին մակարդակը 15,5 տոկոսից կկրճատվի մինչեւ 6,9 տոկոս:
Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝ Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։
Մեքսիկայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի 31 նահանգներից միանգամից 22-ի տարածքի մի մասում անոմալ բարձր ջերմաստիճանների պատճառով:
ԱՄՆ-ը Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի դաշնակից երկրներից պողպատի եւ ալյումինի ներմուծման նոր մաքսեր է սահմանում:
Այսօր կառավարության նիստում որոշվեց հունիսի 7-ին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Այսօր կառավարության նիստից առաջ Կոտայքի մարզպետի թեկնածու Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր անելիքները և նշեց, որ համագործակցելու է ԱԱԾ-ի հետ, եթե լինեն նյութեր, կուղարկի ուսումնասիրության:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ պաշտոնաթող չի լինի Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով:
Այսօր կառավարության նիստում նշանակվեցին 8 մարզպետները:
Մանչեսթրում ավտոմեքենան մայիսի 31-ի ուշ երեկոյան դուրս եկել մայթ եւ տապալել հետիոտներին:
Կառավարության նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար 600 դիմում է ստացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն անճանաչելիորեն կերպարանափոխվել են: