Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ հունիսի 1-ից ուժի մեջ մտած ժամանակավոր կիրառությունը վերաբերում է պայմանագրի կետերի լայն շրջանակի:
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Այսօրվանից պայմանական կիրառման մեջ է մտնում «Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որը 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Միության փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինինիի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կոժինն այսօր իր բրիֆինգի ընթացքում անդրադարձել է լրագրողի կողմից հնչեցված արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին։
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
«Շատ ոգևորված եմ մեր պատվիրակության՝ Վրաստան կատարած այցից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել Լայպցիգի «Leipziger Volkszeitung» օրաթերթի գլխավոր խմբագիր Յան Էմենդյորֆերին: Այս թերթը պատկանում է «Madsack» լրատվության միջոցներ տպագրող հրատարակչական կոնցեռնին, որի օրաթերթերը տարվա մեջ ունեն 2,5 միլիոն ընթերցող:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն առաջիկայում իր դիմումի համաձայն կազատվի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Քարամյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և իրեն ներկայացնելու համար:
ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստից անմիջապես հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը շտապել է մարզ:
«Ես արդարացված եմ համարում կոշտ վերաբերմունքը, որովհետև Հայաստանում այնքան է խորացել մենաշնորհի, օլիգարխիայի խնդիրը, որ դա վաղուց անցել է պետության զավթման սահմանները»:
Ցանցում հայտնվել են Իրկուտսկի «Կոմսոմոլ» առեւտրաժամանցային համալիրում տեղի ունեցած պայթյունի կադրերը:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անհրաժեշտ է համարում անձանց արդար դատաքննության իրավունքի ապահովումն ու երաշխավորումը, սակայն կարծում է, որ որևէ իրավունք չի կարող հակադրվել այլ իրավունքներին: Այս մասին նա հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով «Սասնա ծռերի դատն ընթանում է առանց ամբաստանյալների ներկայության, փողոցներ են փակվում, ինչպես կգնահատի իրավիճակը» հարցադրմանը:
Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ է մտնում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում է քաղաքական երկխոսության, տնտեսության եւ անվտանգության ոլորտները:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ Արցախի որոշիչ ձայնը՝ որպես հակամարտության կողմ, եղել ու մնում է էական գործոն:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ին տեղի է ունեցել քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ:
Մենք՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական ազատությունների եւ օրենքի գերակայության հաստատմանը, կոռուպցիայի եւ տնտեսական մենաշնորհների հաղթահարմանը, սոցիալական արդարության ապահովմանը եւ արտագաղթի խնդիրների լուծմանը միտված գործընթացները։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Սերժ Վարագ Սիսեռյանը նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար:
ԳԴՀ-ի դատախազությունը հերթական անգամ պահանջել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի արտահանձնումը Իսպանիային:
Նախաքննության և հետաքննության մարմինները պարտավոր են ներկայացնել այն փաստերը, թե ինչու է անձերի նկատմամբ կիրառվել ազատազրկումը որպես խափանման միջոց: Խոսելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի ձերբակալման հիմքերի մասին՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքը իրավական գնահատականներ տալու լիազորություններ չունի, սակայն կարող է ասել իրավական սկզբունքները:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները կախված կլինեն «Ընտրական օրենսգրքում» իրականացվելիք փոփոխությունների ծավալից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նհայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Կոսովոյի հարցի լուծումը Սերբիայի իշխանությունների կողմից կդրվի հանրաքվեի:
Հարավային Կորեայի այն բնակիչների բաժինը, որոնք բարեհաճ վերաբերմունք ունեն ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նկատմամբ, աճել է եռակի՝ մարտ ամսից մինչեւ մայիս ընկած ժամանակաշրջանում՝ 10 տոկոսից հասնելով 31 տոկոսի:
Կիեւի շրջանային վարչական դատարանը մերժել է բավարարել «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի հայցը նրան Լեհաստան արտաքսելու որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները հայտարարել են մի քանի շրջանների բնակիչների պարտադիր տարահանման մասին Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով:
Պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար հունիսի 4-5-ը Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Այս
«Առանց կառավարություն-խորհրդարան արդյունավետ հարաբերությունների և փոխգործակցության՝ ՀՀ-ում որևէ լուրջ բարեփոխում իրականացնել հնարավոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։
«Նախկինում պայմանավորվածությունները եղել են Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև, և այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել»: