Իրանը լիովին կատարում է միջուկային գործարքը. ՄԱԳԱՏԷ
Իրանը գործում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում: Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
«Գործակալությունը շարունակում է հետեւել, որպեսզի միջուկային նյութերը՝ Իրանի կողմից հայտարարված երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան չուղղորդվեն այլ նպատակների: Շարունակվում է Իրանում չհայտարարված միջուկային նյութերի եւ այլ գործունեության բացակայության ստուգումը»,- նշել է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ներկայացրած իր զեկույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: