
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ

Լեհաստանի մայրաքաղաքում`Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նպատակով, Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:
Դոլը եւ Հովհաննիսյանը մանրամասն քննարկում ունեցան Հայաստանում վերջերս իրականացված «թավշյա» հեղափոխության, դրա պատճառների ու հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների եւ «Ժառանգություն»-ԵԺԿ հարաբերությունների շուրջ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն