
Ադրբեջանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել ադրբեջանական ընդդիմադիր կայքերի արգելափակման վճիռը

Ադրբեջանի գերագույն դատարանում հունիսի 4-ին Մեխպարի Ախմեդովի գլխավորությամբ քննվել է «Ազատություն ռադիոկոայանի» ադրբեջանական ծառայության azadliq.org, «Ազատություն» թերթի azadliq.info կայքերի, ինչպես նաև արտասահմանից գործող TuranTV կայքի և «Ադրբեջանի ժամանակ» ծրագրի արգելափակման դեմ վճռաբեկ բողոքը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի գերագույն դատարանը մերժել է վճռաբեկ բողոքի հայցը և հաստատել Բաքվի վերաքննիչ դատարանի կայքերն արգելափակման մեջ պահելու վճիռը: