ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խմբակցությունից մի խումբ պատգամավորների դուրս գալու խնդրին՝ ասաց, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և իշխանություն լինել, և ընդդիմություն, և փոքրամասնություն, և մեծամասնություն:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այն հրապարակման մասին, թե ինքը թաքցնում է իր կենսագրության այն դրվագը, որ 2012 թվականին եղել է «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» հիմնադիրներից մեկը և կուսակցության փոխնախագահը:
Հունաստանի արդարադատության, տեղեկատվական թափանցիկության եւ մարդու իրավունքների նախարար Ստավրոս Կոնտոնիսը Facebook սոցիալական ցանցին մեղադրել է գրաքննության մեջ:
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով երկրորդ օրն է, ինչ շարունակվում է տրանսպորտային կոլապսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:
«Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ մեզ այլ երկրներից չեն թելադրում». Դավիթ Սանասարյան
Ստոկհոլմի իրավարար դատարանը բավարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության միջնորդությունը «Գազպրոմի»՝ Հոլանդիայի դուստր ընկերություններում նրա բաժինների եւ այդ կազմակերպությունների պարտքի կանալադրման վերաբերյալ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ղազախստանն արգելում է այն քաղաքացիների մուտքը, ովքեր ունեն վավերականության ժամկետը լրացված, բայց որևիցե մարմնի կողմից երկարաձգված անձնագրեր:
Արցախում իրավիճակը հանգիստ է, ցուցարարները շարունակում են հետևել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ցույցերը դադարեցնելու կոչին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները գաղտնալսում են իրենց հեռախոսները:
Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից՝ կապված առանց դատի անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետի լրանալու հետ:
Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ է համարում կրճատել Եվրամիության ինստիտուտների ծախսերը:
Կյանքի 88-րդ տարում մահացել է ԱՄՆ-ի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կառլուչին:
ԱԳ նախարարության մամուլի խոսնակի ճեպազրույցը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու և առանց մտավախության ստանձնում էր ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը, հավանաբար, չէր պատկերացնում, թե ինչքան խութեր կան առջևում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի` նախարարն ունի անհատական բնակելի մեկ տուն` հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, BMW 528, BMW X5 3.0I մակնիշի երկու ավտոմեքենաները:
Այսօր հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
«Իրատես» թերթը գրում է. «Հունիսը Հայաստանում սկսվեց տնտեսական պատերազմով, առայժմ հաղթում է վարչապետը, բայց որքանո՞վ է նրա հաղթանակը հիմնավոր ու տևական:
Նիգերիայի Նիգերի նահանգի Մինա քաղաքում առնվազն 180 կալանավորներ փախուստի են դիմել բանտից:
Ռամկավար Ազատական կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում Արցախում ստեղծված իրավիճակի՝ շարունակվող ցույցերի ու պաշտոնաթողության պահանջների կապակցությամբ:
Իրանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ին իրազեկել, որ երկիրը հունիսի 5-ին սկսում է ուրանի հարստացման կարողությունների ուժեղացման գործընթացը, հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 69-ի:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը Սինգապուրում պլանավորված է Սինգապուրի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը կարող է վերստին նշանակվել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն: