ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Դավթյանը հայտարարեց, թե դատախազությունն անկախ մարմին է և գործադիր իշխանության փոփոխությունը չպետք է ազդի նրա վրա:
Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում բողոքի ելած պաղեստինցիների նկատմամբ եւ այդ կապակցությամբ հետաքննություն է պահանջել Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շահեն Ավագյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 15-ին պատրաստվում է այցելել կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված, բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին:
Համաժողովրդական շարժման ժամանակ կասկածելի անձանց կողմից բռնությունների, մեքենաներ ջարդելու հետ կապված որևէ քրեական գործ հորուցվե՞լ է, Նիկոլ Փաշինյանի առևանգման, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալությունների հիմքը ո՞րն է եղել, գլխավոր դատախազն ի՞նչ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով: Այս հարցերն այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովումՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Զիբիլիքսի» գործով բոլոր փաստերը ներկայացվել են դատախազություն, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է, ինչի դեմ գործն այժմ դատարանում է: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մայիսի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի Մյունխենի համալսարանի պատվիրակությունը ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ հավաստել են երկու երկրների հանձնառությունը իրանական միջուկային գործարքին՝ դրանից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի երիկամների վիրահատությունը հաջող է անցել, հայտնել է Դոնալդ Թրամփը:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման այս կարճ ժամկետում արդեն իսկ մի քանի անթույլատրելի սխալներ է արել։ Առաջինն առնչվում է ղարաբաղյան խնդրին, Արցախում տված ասուլիսում հնչեցրած մտքերին…
Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության օգտին պատրաստ է քվեարկել այդ երկրի քաղաքացիների 55 տոկոսը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու օգտին՝ 42 տոկոսը:
Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հատարարեց, որ քաղաքական համաձայնություն կա և օրակարգային հարցերը հետաձգվում են 2 ամսով` մինչև նոր կառավարության ծրագրի հաստատումը:
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են բարձր մակարդակի նոր բանակցություններ անցկացնել մայիսի 16-ին, որպեսզի քննարկեն հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշ է ձեռնարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ապրիլի 27-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների շրջանակում:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով 59 պաղեստինցու զոհ գնալու փաստի առնչությամբ պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին:
ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի (SNMG2) չորս նավ է մայիսի 14-ին ժամանել Վրաստանի Փոթի նավահանգիստ:
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները մայիսի 14-ին կանգնել է դատարանի առաջ Hotesur հյուրանոցային ֆիրմայի միջոցով փողերի լվացման կասկածանքով:
Հյուսիսային Կորեան սկսել է Փունգերիի իր խոշորագույն միջուկային զինափորձարանի ապամոնտաժման աշխատանքը, որը գտնվում է երկրի հյուսիս – արեւելքում:
Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59-ի:
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահի հայտարարության ընդունումը, որը դատապարտում էր պաղեստինցիների սպանությունը եւ անկախ հետաքննության կոչ անում:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով ավելի քան 5 տասնյակ պաղեստինցու զոհվելու առնչությամբ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ «Ելք» խմբակցության ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Փաստ» թերթը գրում է. Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան-Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհրան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում:
Հարգելի Նիկոլ
Դուք ավելի քան 4 օր արդեն Հայկական Հանրապետության վարչապետն եք, բայց մինչև այժմ չի ազատվել ազգային հերոս, Ֆանատիկ Հայրենասեր Ժիրայր Սեֆիլյանը, որ իր ամբողջ կյանքն ու ունեցվածքը նվիրել է Արցախի ազատագրմանը, չեն ազատվել նաև Սասնա Ծռերը, որոնք իրենց գործողությամբ նպաստեցին արտաքին ճնշումների նվազման, կամ ավելի ճիշտ կլինի ասել, այդ ճնշումների ժամանակավոր դադարեցմանը Հայկական Հանրապետության այդ ժամանակվա ղեկավարության վրա Արցախի հարցում:
««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել:
«Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, «Ժամանակ» թերթի տեղեկություններով, պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությունն առաջացրել է անգամ իր թիմակից-պայքարի ընկերների խոր տարակուսանքը։
«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, «Ժամանակ» թերթի տեղեկություններով, դեռևս չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, թեև ո՛չ սիրելի աները կա այլևս, ո՛չ էլ նախարարը՝ Աշոտ Մանուկյանը, որին Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու պարագայում պետք է փոխարիներ Հայկ Հարությունյանը։