Հայ-ադրբեջանական առաջնագծի Նախիջևանի հատվածում վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվող անհանգստանցող զարգացումների ֆոնին ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի միջև:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։
Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում աշխարհին համոզելու համար, որ ադրբեջանցիները հանդուրժող մարդիկ են, որոնք հարգում են իրենց երկրում ապրող բոլոր փոքրամասնությունների իրավունքները:
«Հայաստանը մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակում անվտանգության ապահովման գործում, ինչը բավականին հետաքրքիր նրբություն է»:
ՀՀ սահմանադրական դատարանում հուլիսի 5-ին կայացած ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն ընտրությունների ժամանակ չի համագործակցի Ժիրայր Սէֆիլյանի կամ Անդրիաս Ղուկասյանի ղեկավարած ուժերի հետ։ Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ էլ կխոչընդոտի, որ այդ ուժերը հայտնվեն խորհրդարանում։
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հույս ունի, որ աշնանը կհամալրվի ՍԴ դատավոր թափուր պաշտոնը:
ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը հերթական նիստում ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ որոշում է ընդունել: Ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ:
ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ երկրում կարելի է հրատապ ընտրություններ անցկացնել, սակայն խնդիրն այն է, թե ինչքանով է դա նպատակահարմար:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
««Դուք Հանրապետականն օրինական էիք համարել…» ձևակերպումը չի համապատասխանել այն իրողություններին, որոնք եղել են այս երկրում: Իսկ իրողությունները հետևյալն էին՝ նմանատիպ վեճերը լուծվում էին Սահմանադրական դատարանում, որի ակտերը վերջնական էին ընդունման պահից»:
Սահմանադրության և պետական խորհրդանիշներին նվիրված տոնը մարմնավորում և ամփոփում է հայրենիքի անկախությունն ու ազատությունը:
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ընտրողների ցուցակները մաքրելու մասին «Ելք» խմբակցության առաջարկը բուռն քննարկումների տեղիք տվեց:
Այսօր՝ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ:
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում առաջարկ է հնչել հերքման դատական գործընթացի ժամկետներում փոփոխություն մտցնելու մասին:
«Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորը արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինենք»:
168.am-ի տեղեկություններով, գիշերն ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը:
ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանձնաժողովի նիստում առաջարկում է փոփոխություններ կատարել ընտրություններին զինվորների քվեարկության կարգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:
«Մարտի 1-ի զոհերի ծնողների մոտ ծիծաղ, ժպիտ ու հույս է առաջացել»,- այսօր «Մարտի 1-ի բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Մատնահետքերով նույնականացման, մատների թանաքավորման և ընտրողների նախագրանցման մեխանիզմները չեն գործելու առաջիկա ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Ընտրություններին լրատվամիջոցների հավատարմագրումը պետք է լինի խիստ հասցեական: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների հարցի շուրջ քննարկման ժամանակ այս հարցը բարձրացրեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:
Անկարայում տեղի է ունեցել թուրք-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նիստ։
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՀՀԿ-ական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը բավականին կոշտ արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ամբողջ ընտրությունները կեղծվել են:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի պատգամավոր ծագումով ադրբեջանցի Շամիլ Այրըմը, ով նաև թուրքական «Marmara group» ռազմավարական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի փոխնախագահն է, խոսել է թուրք ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի մասին։
«Ինչպես ընտրությունների պարագայում է ասվել, որ դրանք խախտումներով են անցել, նույնը, ցավոք, նաև Սահմանադրության պարագայում է։ Մենք ամեն անգամ ասում ենք, որ հանրաքվեն կարծես չի արտացոլում հանրության կամքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ-ից ընտրված առաջին դատավոր (2003-2014թթ.) Ալվինա Գյուլումյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խոսել է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, և առաջարկ կա, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատի 1 խումբ, հաջորդ նիստին կմասնակցի նաև Ա.Միրզոյանը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է՝ ընտրություններից առաջ մի շարք խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ իրենց ներսում պետք է փոփոխություններ կատարեն։
«Քաղաքականության, քաղաքական կուսակցությունների նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն ամենևին չի փոխվել»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։