«Հանուն պետության շահի՝ քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան։ Այս երկաթյա կանոնն աշխատում է բոլոր հաջողակ պետություններում»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վարչապետին առընթեր հանձնաժողովը երկրորդ նիստում կարևոր որոշումներ է կայացրել նոր ընտրակարգի անցնելու և կուսակցությունների ու դաշինքների համար խորհրդարան անցնելու անցողիկ շեմի վերաբերյալ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքում ենք տարածված լուրերը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի սեղմել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան պարոն Պեդրո Մորենեսի ձեռքը:
Կառավարությունում տեղի ունեցավ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի երկրորդ նիստը:
Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ով գործող իշխանության թիմից է, «Իմ քայլը» շարժման ակտիվ մասնակից: Նրա հետ ևս մեկ մարդ կա տեսանյությում։ Քայլում են Երևանի կենտրոնով և խոսում թավշյա հեղափոխության մասին․ հնարավոր է՝ շարժման առաջին օրերն են։
Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ:
«Մանվել Գրիգորյանի արածներից հետո հարվածներ տեղացին ԵԿՄ-ի վրա, բայց կառույցը Մանվելը չէր։ Ես ԵԿՄ-ում չեմ, բայց ԵԿՄ-ում կան շատ անարատ, մաքուր կռվող տղերք, և պետք չէ հարվածներն ուղղել նրանց կողմը։ Դա դավաճանություն եմ համարում, որովհետև մեկ է՝ այս տղերքն են նորից սահման գնալու»:
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ:
Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է պայթյունի պահը գերմանական ֆրեգատի վրա։
Հունիսի 28-ին Ֆրանսիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել 2019-ից մինչեւ 2025 թվականներն ընկած ժամանակաշրջանում ռազմական պլանավորման վերաբերյալ օրինագծին, որը նախատեսում է պաշտպանության բյուջեի ծախսերի ավելացում մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը:
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ֊ ամառային նստաշրջանում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը գտնում է՝ ԱԱԾ վերջին բացահայտումները, ձերբակալությունները և հարուցված քրեական գործերը հակակոռուպցիոն ուղղվածություն ունեն։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Reuters գործակալությունը, հաղորդում է, որ Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում, հունիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Սիրիական զորքերը՝ Ազգային պաշտպանության ուժերի (ԱՊՈւ) ջոկատների աջակցությամբ, ելուզակային կազմավորումների դեմ մարտեր են մղում Դերաա քաղաքից (Դամասկոսից 110 կիլոմետր հեռավորությամբ) հարավ-արեւելք Հորդանանի հետ սահմանամերձ շրջանում:
Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին, որի համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատգամավոր Աշոտ Արսենյանից կուսակցությունը լքելու մասին դիմում դեռ չի ստացվել:
Միգրացիոն ճգնաժամի լուծման բացակայությունը կարող է «ճակատագրական հարված» հասցնել Եվրամիությանը:
Գնդապետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն արդեն թիրախավորել է Արենի գյուղը, Վարդենիսը. «Այսինքն՝ մեր սնող ճանապարհները, որոնք գնում են Արցախ։ Դա հենց վկայում է, որ պատրաստվում են մեծ պատերազմի։ Արենիի մոտ դիրքերի առաջխաղացման ժամանակ իրենց հաղորդումը հենց նրա մասին էր, որ թիրախի տակ են պահում Արենին, Եղեգնաձորն ու Արարատ քաղաքը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածին քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի որոշել՝ արդյոք պաշտպանելո՞ւ է նրա թեկնածությունն ընտրությունների ժամանակ։
Հունիսի 28-ին Իրանում երկրի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ տեղի է ունեցել «Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարանի երկրորդ փուլի բացման արարողությունը:
Վրաստանն իր օդային տարածությունը փակել է սիրիական Syrian Air եւ Cham Wings ավիաընկերությունների համար՝ կապված Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիայի) անկախության ճանաչման հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Պապիկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է կուսակցությունը և համանուն խմբակցությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
2014 թվականից ի վեր Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածները հանգեցրել են 939 խաղաղ բնակիչների զոհվելուն:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում հունիսի 28-ին կործանվել է երկրի Ութար Փրադեշի նահանգի կառավարությանը պատկանող King Air C90 ինքնաթիռը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հունիսի 28-ին կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարությունը ցանկանում է արհեստական ինտելեկտն օգտագործել ռազմական տեխնիկայի աշխատանքը հսկելու համար, որպեսզի ժամանակին կանխի անսարքությունները: