ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածին քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի որոշել՝ արդյոք պաշտպանելո՞ւ է նրա թեկնածությունն ընտրությունների ժամանակ։
Հունիսի 28-ին Իրանում երկրի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ տեղի է ունեցել «Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարանի երկրորդ փուլի բացման արարողությունը:
Վրաստանն իր օդային տարածությունը փակել է սիրիական Syrian Air եւ Cham Wings ավիաընկերությունների համար՝ կապված Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիայի) անկախության ճանաչման հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Պապիկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է կուսակցությունը և համանուն խմբակցությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
2014 թվականից ի վեր Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածները հանգեցրել են 939 խաղաղ բնակիչների զոհվելուն:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում հունիսի 28-ին կործանվել է երկրի Ութար Փրադեշի նահանգի կառավարությանը պատկանող King Air C90 ինքնաթիռը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հունիսի 28-ին կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարությունը ցանկանում է արհեստական ինտելեկտն օգտագործել ռազմական տեխնիկայի աշխատանքը հսկելու համար, որպեսզի ժամանակին կանխի անսարքությունները:
ՀՀ վարչապետն ապագայում կունենա մեկ նստավայր, և Բաղրամյան 26-ը կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության շուրջ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը։
Ամերիկացի զինծառայողները եւ բրիտանացի ջրասուզակները միացել են որոնողափրկարարական աշխատանքներին Թաիլանդի Չիանգրայի նահանգի լեռնային պարկի քարանձավի շրջանում, որտեղ մի քանի օր առաջ կորել է ֆուտբոլի պատանեկան թիմը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մարի Գրիգորյանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի աշխատակազմի ղեկավարին փոխարինող:
Իրանն առաջարկել է անցկացնել իրանական միջուկային գործարքի մասնակից մնացած հինգ երկրների նախարարների հանդիպում:
Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները։
«Մենք ի սկզբանե չգիտենք` զենքը օրինակա՞ն է, թե՞ ոչ: Բայց այն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկի) մոտ և երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր՝ դա փաստ է: Եվ այդ փաստը ստուգելու համար մենք ներկայացրեցինք ոստիկանություն, ստուգեցինք»:
Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը կժամանի Մոսկվա՝ ներկա գտնվելու Ռուսաստանի ֆուտբոլի թիմի հետ իր երկրի հավաքականի մրցախաղին, որը հուլիսի 1-ին տեղի է ունենալու «Լուժնիկի» մարզադաշտում:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռազման Քադիրովը կարծում է, որ կոռուպցիոն խախտումների համար բռնված պաշտոնյայի լավագույն պատիժն այն ամենի բռնագրավումն է, ինչ նա ունի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Այն ծավալով, որ ծավալով այդ տեղեկատվութունը չի վնասի գործի շահերին, նախաքննության գաղտնիքին և չի վնասի անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքին, այդ ծավալով տեղեկատվությունը կդրվի մեր պաշտոնական կայքում»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ նորություն կա Մարտի 1-ի գործով:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Տեղական հանրաքվեի մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և այլ օրենքներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է պահպանել իր երկրի արժանապատվությունը արտաքին քաղաքական ծնշման պայմաններում եւ հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում «ծնկի բերել ԱՄՆ-ին»:
Թուրքիայում շուրջ 2 տարի շարունակվող արտակարգ դրության ռեժիմը կարող է հանվել:
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացնում:
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի տրանսպորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները հունիսի 28-ին բանակցությոններ են սկսել ավտոմոբիլային ճանապարհների միացման շուրջը, ինչը թույլ կտա հեռանկարում ավտոմեքենայով Փհենյանից անարգել ուղեւորվել Սեուլ:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը:
Fox News հեռուստաալիքի նախկին համանախագահ Բիլ Շայնը համաձայնել է աշխատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում եւ ղեկավարել տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը: Հունիսի 27-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: