Չեխիայում ՀՀ դեսպանի մասին լուրերը կեղծիք են. Տիգրան Բալայան

Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի կողմից իբր ապօրինի գործողություններ իրականացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլիս խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԱԱԾ գործընկերները հավաստիացրեցին, որ «Ժամանակ» թերթի հրապարակումը կեղծիք է և բնականաբար իրականությանը չի համապատասխանում։ Կարծում եմ՝ հստակ է, թե այդ կեղծիքի պոչը որտեղից է գալիս»,- գրել է Բալայանը։

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, թե Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը «տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031