Բաժիններ՝

Բաքվում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաքու քաղաքի և Ապշերոնի թերակղզու տարածքում գրանցված էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են Աղսուի շրջանի Բիջո գյուղում «Ազերէներժի»-ին պատկանող բարձր լարման հոսանքի գծերում բռնկված հրդեհով:

Բաքու քաղաքում և Ապշերոնի թերակղզու տարածքում սահմանվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 27-տոկոսանոց սահմանափակում:

Էլեկտրաէներգիայի սահմանափակում չի սահմանվել միայն առաջին կարգի կառույցներում, որոնցից են մետրոպոլիտենը, օդանավակայանը, հիվանդանոցները, պետական նշանակության օբյեկտները և այլն:

Այդուհանդերձ, Բաքվի մետրոպոլիտենից ստացված տվյալներով, էլեկտրաէներգիայի սահմանափակման արդյունքում երկու կայարանների աշխատանք դադարեցված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031